ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ՍԻՄ-ի «պատմությունը»` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվներով ՀԱՅԿ ու ՀՐԱՆՏ. իրար հետ աշխատել են քսան տարի: Դե, պարզ է` մտերիմ գործընկերներ են եղել. Կուսակցություն ու թերթ են հիմնել: Մի օր էլ Հայկը մի քիչ աթոռի նկատմամբ թուլություն է ունենում, վերցնում ու «գողանում» է Հրանտի աթոռը: Այն, փաստորեն, կուսակցության աթոռն էր, ուրեմն ինչ-որ չափով` նաև Հայկի: Ի՞նչ գործ ունի այստեղ դատարանը, որ խցկվի կուսակցական աթոռի չորս ոտքերի արանքը: Բայց պարզվում է, որ ունի: Եվ հիմա գործը որտե՞ղ է գտնվում: Դատական ատյաններում: Վայրի թուրքը կաշին չի փոխի Ճիշտ է, Հրանտ Դինքի սպանության օրը «պարզվեց», որ բոլոր թուրքերը «հայ» են, բայց մեկ շաբաթ չանցած կրկին թրքացան` վերագտնելով իրենց վայրի ազգային ինքնությունը: Մեկ րոպեի փոխարեն` 9 տարի Առհասարակ յուրաքանչյուր վախճանվածի հիշատակ հարգվում է 1 րոպե լռությամբ: Բայց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեփական կարիերայի հիշատակը «հարգում» է արդեն 9 տարվա լռությամբ: Կոմունիստ «Լիբերալիստը» Պատկերացնո՞ւմ եք, Յուրի Մանուկյան-կոմունիստը իր այսօրվա «գաղափարախոսությունը» քարոզեր ստալինյան ժամանակաշրջանում: Որպես քառակի «տրոցկիստ», նրան քառասուն անգամ գնդակահարած կլինեին: ԱՅՍընտրանքներին հակադրվող «ԱՅԼընտրանքը» Եթե ԱԺ ընտրություններում ինչ-որ հրաշքով հաղթի «Այլընտրանք» շարժումը, Հայաստանը կվերածվի այլընտրանքային հանրապետության` ստանալով ԱՄՆ 51-րդ նահանգի կարգավիճակ: Նահանգապետ կդառնա Բաբկեն Արարքցյանը, որի գլխի ցավը 96 թ.-ից հետո դեռ չի անցել: «Փաստեր»` ծնված մղձավանջներից Մի ուրվական է շրջում Արտաշես Գեղամյանի ուղեղում: Ո°չ, դա արդեն ոչ թե արտահերթ ընտրությունների ուրվականն է, այլ` «արտահերթ» սպանությունների: Բժիշկները խորհուրդ են տվել կուսակիցների բամբասանքները չլսել և սրճարաններ չայցելել` սարսափ-տեսիլքներից ձերբազատվելու համար: Գարունն էլ չի փրկի Չարենցի հանգով Շուտով գարուն կգա, կբացվի վարդը, Քաղաքական դաշտն էլի «փնթի» կմնա... Բա չիմանա՞ս «ապրանքի» գինը Կուսակցությունների ղեկավարների պնդմամբ, շուտով բոլոր «ծախու» քաղգործիչների վրա ամրացվելու են գնապիտակներ: Գործընթացը շարունակական բնույթ է կրում Եվրոպան չի սպասում Հայաստանին, իսկ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացը, որի ընթացքում մենք պետք է մի շարք լուրջ խնդիրներ լուծենք, շարունակական բնույթ է կրում Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Նրա խոսքով, այդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Այլ խնդիրների շարքում, որոնք Հայաստանը պետք է լուծի Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին, Նախարարը նշել է հասարակության ժողովրդավարացումը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարներին` Սերժ Սարգսյանը նշել է, որ հայերի ցեղասպանության եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության խնդիրներն այսօր գտնվում են միջազգային հանրության ուշադրության կիզակետում: «Մենք պետք է բոլորին հասանելի դարձնենք մեր հավասարակշռված դիրքորոշումն այդ հիմնախնդրի առնչությամբ»,- ընդգծել է նախարարը: Սերժ Սարգսյանը գտնում է, որ Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է, եւ վերջինս, ըստ նրա, պարտավոր է դուրս գալ այդ դրությունից: «Դա լավ հայի, լավ մարդու սպանութ յուն է, որը մեկ անգամ եւս ապացուցեց, որ հենց Թուրքիայում ամեն ինչ կարգին չէ: Եւ եթե Թուրքիան չկարողանա համարժեք պատասխան տալ, եթե նա գնա ազգայնամո լության ճանապարհով, ապա նա, կարծում եմ, կկանգնի լուրջ սպառնալիքի առջեւ, որը կանդրադառնա նաեւ մեզ վրա», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ