ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՐՈՒՅՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ


Անատոմիկից դուրս գալով` Պարույրի հազը բռնեց, ինչից կարծես նա սկսեց առավել մրսել: Չօգնեց անգամ գրպանի տափաշշի ազնիվ օղին, որից նա նման դեպքերում կում-կում օգտվում էր: Զգացինք, որ հուզմունքին գումարվել էր զայրույթը, և ժամանակ էր պետք, որ այն հանդարտվի: «Անասուններ»,- քիչ անց արդեն նահանջող հազի միջից նետեց նա նրանց հասցեին, ովքեր, բամբասանքի լեշն իրենց բազմատիրաժ բերանն առած, արդեն ծլկել էին օդանավակայանից, և նրանց ուղղված իր այդ առողջ զայրույթն ավարտեց լոկ Շեքսպիրին վայել հակիրճ իմաստախոսությամբ. «Նույնիսկ մահից են բամբասանք քամում»: Հետո, չգիտես ում և կոնկրետ ինչին դեռ իր չմարող զայրույթն ուղղելով, շարունակեց. «Լա°վ է արել, եթե անգամ արել է: Ամեն մարդու անձնական կյանքն իր կապիտալն է և ոնց կուզի այն կծախսի, ո՞ւմ ինչ գործ, հատկապես տականքի, որն անգամ արյան գնդիկների մեջ է մեզի հետքեր որոնում»: ...«Ահա նաև այսպես է մարդու իմաստությունը չափվում` զայրույթի պահին»,- մտքումս ասացի ես, երբ նրա զայրույթի ռիմթին հարմոնիկ քայլ-դադարներով հասանք տաքսաֆոնին: Պարույրն ուզեցավ զանգահարել: Բարձր էր խոսում: Զգացինք` ում և հասկացվեց, որ հրավիրվեց: Հասկացանք նաև, որ նրա այդ վայրկենական բռնկման մեջ կարծես քիչ առաջվա իր եզրահանգման ազդակը կար, որն, ըստ իր զարմանահրաշ յուրահատկության, կարող էր և արագ մարել, եթե նրա ներսում (ինչպես ցանկացած հանճարի) անընդհատ կատարվող բացասման-բացասումը, այս անգամ ևս նոր որակ ծներ: Չէինք սխալվել: Այդպես էլ եղավ: Ընկալուչը դեռ ձեռքում պահած և գլուխը դեպի վեր քիչ մտորելուց հետո նա դուռը բացեց և, երկրորդ կոպեկն ուզելով, էս անգամ զանգահարեց Նելլին և նրա հետ շատ կարճ խոսելուց հետո, խցիկից դուրս գալով, քիչ այլայլված և մանկան անկեղծությամբ ասաց. «Դե արի° ու գնա, երբ կինդ ասում է` ոտքով չգնաս, կմրսես»: Հետո, մի տեսակ նեղված, սկսեց սևակավարի հետ ու առաջ անել, զգացնել տալով, որ ականջի ծայրով լսում է նաև հենց այդ պահին Ալբերտ Պավլովիչի սկսած տերյանական «Երբ կհոգնես, կգազազես աշխարհից»-ի ցածրաձայն ասմունքը, որը շատ համահունչ էր մեր այդ հուզալեբախ օրվան: Դեռ ասմունքը չէր ավարտվել, երբ նա մեկից շրջվեց դեպի մեզ և, բոլորիս հետ համբույր-բարի գիշերից հետո ուսս գրկելով, ասաց. «Ինձ արագ տուն հասցրու, ճիշտը դա է»... Թվաց` սևակյան մաքրության ցող կաթեց բոլորիս հոգուն: Սևակն էլ համամիտ էր չարենցավարի «սպանել» Աբովյանին «Թե Չարենցն ինչպես «սպանեց» Աբովյանին»,- այսպիսի «կրիմինալ» տող կար մեր` Երևանի նաև սևակօրհնյալ N 143 լեգենդար դպրոցի մեծ ճանաչում գտած «Գրական վերնատան» հրավիրատոմսի մեջ, որը շարժել էր նաև Պարույր Սևակի հետաքրքրությունը, երբ մերոնք խնդրել էին նրան, «գլխավոր դատավորի» կարգավիճակով ամփոփել Խ. Աբովյանի մահվան վարկածների շուրջ կայանալիք ճշմարտաորոն բանավեճը: Հեռախոսային բարև-բարիլույսից և կատակախառը մի քիչ էլ իմ «մեծամտածությունից» խոսելուց հետո (որ հրավիրատոմսը անձամբ չէի տարել), պայմանավորվեցինք հանդիպել «Գարունի» խմբագրությունում, ուր կայանալու էր Պորտուգալիայից ժամանած հայ մշակույթի երախտավորներից մեկի` Վահրամ Մավյանի ճեպազրույցը: Եվ քանի որ այն արագ ավարտվեց, ես կրկնեցի իմ հրավերը նրան ու Վարդգեսին` ներկա գտնվելու սևակյան այդ «դատավարությանը», որն ընդունվեց սիրով` հատկապես Պարույրին այդ դերում ևս վայելելու առումով: «Դատը» սկսվեց դատավորական թիկնոցի և մուրճի կատակախառն հանդիսավոր հանձնումով, և դրանով ձևն ավարտվեց: Մնացածը բովանդակությունն էր և բավականին բովանդակալից: Բանավիճային փոխլրացումներով, Աբովյանի առեղծվածային անհետացման վարկածների շուրջ թեր և կողմ ուշագրավ կարծիքներ հնչեցրին մեր դպրոցի հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչներ Կիսլանջ Աթանեսյանը, Արթիկ Հակոբջանյանը և հիմնական զեկուցող, ինքնատիպ աբովյանագետ Վլադիմիր Ղազարյանը: Խոսեցի նաև ես և մի քիչ վախվորած կարծիք հնչեցրի այն մասին, որ, այնուամենայնիվ, Հայոց Մեծ Լուսավորչի անհետացման բոլոր վարկածներից, թերևս, ամենահավանականը Մեծ Չարենցի պոետական տեսիլքով Արարատի ճերմակ գագաթից, այսպես ասած, «Առ Աստված համբարձված լինելո°ւ» տարբերակն է, մարմնավորված «Դեպի լյառն Մասիս» բանաստեղծության մեջ, որը, ցավոք, այդ առումով, վրիպել է գրեթե բոլոր աբովյանագետների տեսադաշտից... Ինձանից անմիջապես հետո (ըստ միջոցառման սցենարի), «վկայի կարգավիճակով», այդ բանաստեղծության անզուգական ասմունքով, որպես «հովի թև», կուլիսներից բեմ մտավ «մի չքնաղ աղջիկ»: Սուսաննա Գաբրիելյան անուն-ազգա նունով, որը հանդիսատեսի (նաև Սևակի) սիրելին էր դարձել դեռ նրա «Մարդը ափի մեջ» բանաստեղծական փնջի փառահեղ ասմունքով` դառնալով մի շարք մրցույթների դափնեկիր: Սուսաննան իմ խնդրանքով, գրաբար տեքստով (դեռ այն աշխարհաբար չէր թարգմանված) հրաշալի ասմունքեց նաև Խաչատուր Աբովյանի «Արարատ լեռան ճանապարհորդության վերհուշը»` քչերին հայտնի և դարձյալ աբովյանագետների ուշադրությունից վրիպած գողտրիկ բանաստեղծությունը: Երբ ծափերը դադարեցին, ես շարունակեցի խոսքս` այդ երկու բանաստեղծությունների «քամույթը» դնելով իմ վեհերոտ կարծիքի հիմքում... Վերջապես հասավ «դատավճռի» ընթերցման պահը, որն, ըստ իս, ևս մի փայլուն նմուշ է սևակյան զուտ գրականագիտական հանճարի: Ահա մի փոքրիկ հատված այդ հանճարաթաթախ խոսքից, որի անթերի ձայնագրման և այն հետագայում Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանին հանձնելու համար պարտական ենք մեր դպրոցի հիմնադիր երախտավորներից մեկին` փոխտնօրեն լուսահոգի Ռոլանդ Մինասյանին... «Ցանկացած կարծիք դա անհատի վերաբերմունքն է իր շուրջը կատարվող ցանկացած երևույթի և դա է, որ կոչվում է «անձնական կարծիք», և դա է, որ ոչ մի կապ չունի հասարակականի հետ»,- այսպես սկսեց իր խոսքը Սևակը և շարունակեց. «Այն այդպիսին կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ իր մեջ պարունակի նաև հասարակական արժեք: Ըստ իս, բացառությամբ մեկի, որի մասին` քիչ հետո, Աբովյանի անհետացման առեղծվածի շուրջ առ այսօր հյուսված և նաև այս լուսավոր օջախում գովելիորեն գրագետ հնչեցրած և ոչ մի կարծիք-վարկած հասարակական արժեք չունեն, ուստի և չեն կարող հիմք ծառայել հասարակական հավաստի կարծիքի համար: Դրանց հիմքում ընկած է և, ցավոք, առ այսօր մնում է, այսպես ասած, դասակարգային դիրքերից թելադրվածը, որքան էլ դրանցից որևէ մեկը` մյուսների նկատմամբ, առավել համոզկեր թվա, ինչպիսին էր իրոք ինքնատիպ աբովյանագետ Վլադիմիր Ղազարյանինը: Այո, և թուրքի դանակը, և սև սքեմը, և սիբիրյան աքսորը ԱԲՈՎՅԱՆԱՎԱՅԵԼ չեն: Դրանք ՆԱՀԱՏԱԿԻ տարբերակներ են, որով մեր ժողովրդի պատմությունը, ցավոք, լեփ լեցուն է: Այո°, չնայած ես էլ ձեր տնօրենի նման աբովյանագետ չեմ, սակայն ես էլ եմ նրա նման հակված այդ վարկածներից` չարենցյան տարբերակին, երբ նա իր, Սուսոյիս ոսկեբերան ասմունքով առավել հյութեղ հնչած` «Դեպի լյառն Մասիս» բանաստեղծության մեջ, ՀԱՅՈՑ ՄԱՍԻՍԱՉԱՓ ՎԵՐՔԻ ԵՐԳՉԻՆ (հանճարեղ Շիրազի բնութագրումն է) ոչ թե նահատակության, այլ անմահության է տանում: Դրա օգտին է խոսում նաև ձեր տնօրենի պրպտումներով առաջին պլան մղված հիրավի քչերին հայտնի Աբովյանի` այստեղ հնչած բանաստեղ ծությունը, որից տեսեք թե ինչ փայլուն տողեր զետեղեցի այս «դատավճռի» սեղմագրում. «...Ամպերով իջան, երկնաբնակ հոգիները խմբով, ու ինձ, անմռունչ դիակի նման վեր բարձրացնելով, դրին Մասիսի երկսայր գագաթին, նրա ալեզարդ գիրկն ինձ առնելով»: Ահա և չարենցյան վարկածի անհերքելի ապացույցը: Իհարկե, ի տարբերություն բոլոր աբովյանագետների, Չարենցը համակողմանի խորությամբ գիտեր այս բանաստեղծության մասին և հանճարեղորեն հենց այն դրեց իր պոետական տեսիլքի հիմքում: Այո, ըստ Մեծն Չարենցի, խռովահույզ Մեծն քանաքեռցին (նա վերջին պահին ուզեցել է այրել անգամ «Վերք Հայաստանին»), նույնպես «զզված կյանքից և ամենքից», կարծես, իրոք, Աստծո կանչով գնաց դեպի սրբազան լեռը (4-րդ և վերջին անգամ)` նրա մաքրամաքուր ձյուների գրկում կնքելու իր մահկանացուն, և «Մասիսը որպես անհաս փառքի ճամփա» գովերգած Չարենցը պետք է, որ իր հանճարեղ նախորդին անմահության տաներ հենց այդ ճամփով: Իսկ եթե անգամ սա լոկ բանաստեղծական երևակայության արդյունք է, ապա դարձյալ հանճարեղ է ու աբովյանավայել: Այդ առումով այստեղ շատ տեղին հնչեց ձեր տնօրենի, որին առաջին անգամ եմ էսքան գովում իր ներկայությամբ, կատարած սիրուն համեմատությունը. «Ինչպես Աբովյանի հնարված լուսանկարում է նա պատկերված առինքնող, վեհ ու գեղեցիկ, թող այդպիսին լինի նաև նրա մահվան վարկածը»... Բուռն ծափերի վերջին ակորդի հետ առաջինը ոտքի ելած Վահրամ Մավյանը դիմեց դեպի բեմ և Պարույրին, եղբայրաբար գրկել- համբուրելուց հետո, մոտեցավ ամբիոնին ասելով. «Ինձ թվաց, թե քիչ առաջ ես նստած էի համայն հայության համար Արարատի սուրբ փեշերին կազմակերպված մի աննախադեպ բաց դասի, ուր մեր Հանճարեղ Ուսուցչա պետը, Հայ գրական անդաստանի երկու հսկաների նորովի անմահացնելով, ապացուցեց նաև, որ ինքն, իրոք, իրեն ծնած մայր ժողովրդի ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ է: Հերթն Իրանի՞նն է Արդյո՞ք քաղաքականությունն ի վիճակի է յուրացնել պատմության դասերը: Թե՞ այն ճակատագրով դատապարտված է կրկնել նույն սխալները` անտեսելով անցյալի աղետալի դասերը: Իրաքի վերաբերյալ նախագահ Բուշի նոր ռազմավարությունը կրկին օրակարգ մտցրեց այդ դարավոր փիլիսոփայական եւ պատմական հարցը: Պնդում են, որ նախագահ Բուշը սկսել է նոր ռազմական եւ քաղաքական ռազմավարություն իրագործել պատերազմից ծվատված Իրաքում: Բուշի նոր կուրսը կարելի է հանգեցնել երեք դրույթների. ավելի շատ ամերիկյան զորք, ավելի մեծ պատասխանատվություն իրաքցիների վրա եւ ավելի մեծ թվով իրաքցի զինծառայողների ավելի շատ ամերիկական ուսուցանում: Եթե այս ծրագիրը կիրառենք միմիայն Իրաքի նկատմամբ, անմիջապես երկու բան է աչքի ընկնում. Բեյքերի եւ Համիլթոնի զեկույցի գրեթե բոլոր առաջարկութ յուններն անտեսված են, իսկ նախագիծն ինքը, ի դեմս Իրաքում տիրող քաոսի, չափազանց պարզունակ է: Իրաքը կայունացնելու բոլոր «նոր ռազմավարությունների» անհաջողության լույսի ներքո քիչ բան է խոստանում, որ վերջին «նոր ռազմավարությունն» ինչ-որ չափով ավելի շատ հաջողություն կունենա, չնայած նրան, որ ամերիկացի զինվորների թիվն ավելացվել է 21000-ով: ԱՄՆ վարչակազմի վերջերս հրապարակված քաղաքական ծրագրում հետաքրքիրն ու իսկապես նորն այն էր, թե ինչպես է ենթադրվում իրականացնել այդ ծրագիրը Իրաքի սահմաններից դուրս` Իրանի, Սիրիայի եւ Պարսից ծոցի պետությունների հետ հարաբերություններում: Այդ մասում պարունակվում են անսպասելի եւ իրոք նոր լուծումներ. Պարսից ծոց կբերվի ամերիկյան ավիակիրների լրացուցիչ խումբ, տարածաշրջանի երկրներում կտեղաբաշխվեն «Պատրիոտ» տեսակի զենիթային հրթիռներ, դե, իսկ լրացուցիչ 21000 զինվորը էապես ավելին է, քան ժամանակին պահանջել էին ամերկացի գեներալները Իրաքի հետ պատերազմի համար: Այնպես որ, ակամայից հարց ես տալիս ինքդ քեզ. իսկ ինչի՞ համար է ռազմական հզորության այս ավելացումը: Կարելի է կարծել, թե Սադամը դեռ ողջ է, դեռ իշխանության ղեկին է, եւ պատրաստվում են նրան կրկնակի անգամ գահընկեց անել: Բուշի նոր քաղաքականության մեջ անակնկալ է համարվում քաղաքական շեշտադրման տեղափոխումը Իրաքից դեպի նրա երկու մոտակա հարեւանները: Բուշը մեղադրում է Սիրիային եւ Իրանին Իրաքի գործերին խառնվելու, նրա տարածքային ամբողջականության համար սպառնալիք եւ ամերիկյան զորքի համար վտանգ ստեղծելու մեջ, ինչպես նաեւ, ավելի լայն իմաստով` տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցներին վնասելու ձգտման մեջ: Եթե դրան ավելացնենք Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում նախագահ Բուշի հրամանով իրանցի «դիվանագետներին» գերի վերցնելը ամերիկյան զինվորների կողմից, ապա նախագահական ծրագրի բոլորովին այլ պատկեր է ստացվում. «նոր ռազմավարությունը» չի հետեւում Բեյքերի ու Համիլթոնի զեկույցում պարունակվող խորհուրդներին, այն իրենից ներկայացնում է վերադարձ նեոպահպանողական ների աղետալի ռազմավարությանը: Ներկայումս գերտերության ուշադրությունը կենտրոնացված է Իրանի վրա, եւ ԱՄՆ մոտեցումը հիշեցնում է իրաքյան պատերազմի նախապատրաստական փուլը` ընդհուպ մինչեւ վերջին մանրուքը: Ո՞ւր է տանում այս ամենը: Ըստ էության, կա երկու հնարավորություն` դրական եւ բացասական: Ցավոք, դրական ելքն, ըստ երեւույթին, ավելի քիչ հավանական է: Եթե ուժի (ուժ, որ ԱՄՆ-ը կուտակում է, ինչը բացարձակապես ակնհայտ է) սպառնալիքն ուղղված է Իրանի հետ լուրջ բանակցությունների համար հող նախապատրաստելուն, ապա որեւէ առարկություն չկա եւ չի էլ կարող լինել: Մյուս կողմից, եթե դա փորձ է ամերիկյան հասարակությանը նախապատրաստելու Իրանի հետ պատերազմին, եթե դա իրական ձգտում է այդպիսի պատերազմ ծավալել առաջին իսկ հնարավորության դեպքում, ապա դա կարող է հանգեցնել իսկական աղետի: Ցավոք, այս վտանգը չափազանց իրական է: Քանի որ Բուշի վարչակազմը դիտարկում է Իրանի միջուկային ծրագիրը եւ նրա գերիշխանական նկրտումները որպես տարածաշրջանի համար հիմնական սպառնալիք, նրա նոր ռազմավարությունը հիմնված է ոչ ծայրահեղ սունիական արաբական պետությունների եւ Իսրայելի միջեւ վերջերս ձեւավորված հակաիրանական գաղտնի դաշինքի վրա: Միջուկային ծրագիրն այստեղ հանդես է գալիս որպես դինամիկ գործոն, քանի որ այն սահմանելու է գործողությունների ժամանակացույցը: Սակայն Իրանին ուղղված օդային հարվածները, որոնք Ամերիկան կարող է խնդրի ռազմական լուծում համարել, ավելի անվտանգ չեն դարձնի Իրաքում տիրող իրավիճակը, դրանք կհանգեցնեն ճիշտ հակառակ արդյունքի: Տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայունություն չի լինի; ընդհակառակը, այն կհայտնվի պատերազմի անդունդում: Թեհրանում «վարչակարգի փոփոխության» մասին երազանքը եւս անկատար կմնա. ավելի շուտ Իրանի ժողովրդավարական ընդդիմությունը ծանր կորուստներ կկրի, իսկ թեոկրատական վարչակարգը միայն կամրապնդվի: Դեռեւս չեն սպառվել Իրաքի, եւ ընդհանրապես տարածաշրջանի կայունացման, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը երկար ժամանակով սառեցնելու քաղաքական հնարավորությունները: Իրանի միջուկային ծրագիրը իր ներկա վիճակով անհապաղ ռազմական գործողություններ չի պահանջում: Դրա փոխարեն հարկ է ուշադրությունը կենտրոնացել Սիրիան Իրանից առանձնացնելուն եւ Թեհրանի վարչակարգը մեկուսացնելուն ուղղված դիվանագիտական ջանքերի վրա: Սակայն այդ ճանապարհը ենթադրում է ամերիկացիների պատրաստակամություն` վերադառնալու դիվանագիտությանն ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ զրուցելուն: Թեհրանը վախենում է տարածաշրջանային եւ միջազգային մեկուսացումից: Ավելին, Իրանում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դիվանագիտության եւ երկիրը ներսից ձեւափոխելու վրա դրույքներ կատարելն իրատեսական տարբերակ է: Ուրեմն, ինչի՞ համար են ներկայիս սպառնալիքները: Իրաքյան ձախողումը կարելի էր կանխատեսել հենց սկզբից, եւ Ամերիկայի բազմաթիվ գործընկերներն ու բարեկամները Բուշի վարչակազմին արված նախազգու շացումներում բոլորովին ոչ երկիմաստ կերպով կանխատեսում էին դա: Նույնքան կանխատեսելի է նաեւ այն սխալը, որը ԱՄՆ-ը, հնարավոր է, ուր որ է կգործի. անարդար պատերազմը արդարացի չի դառնա, եթե այն երկարաձգվի: Այդ է հուշում Վիետնամի, Լաոսի եւ Կամբոջայի փորձը: Վարչակարգը ռազմական ուժով փոխելու գաղափարապես հիմնավորված ռազմավարությունը ԱՄՆ-ին ներքաշել է իրաքյան աղետալի պատերազմի մեջ: Իրաք ներխուժելն ու Սադդամին հաղթելը հեշտ էր: Սակայն այսօր Ամերիկան խրվել է այդ երկրում եւ չգիտի ո°չ այն, թե ինչպես հաղթել, ո°չ էլ` ինչպես դուրս գալ այնտեղից: Սխալը չի ուղղվի այն բազմիցս կրկնելու ճանապարհով: Սխալ ուղիով համառորեն ընթանալն այդ ուղին ճիշտ չի դարձնում, այլ ընդամենը բարդացնում է խնդիրը: Երբ սկսվի ամերիկյան նոր քաղաքականության իրագործումը, Մերձավոր Արեւելքը կրկին պատասխան կտա հին հարցին` արդյո՞ք քաղաքականությունը յուրացնում է պատմության դասերը: Եվ ինչպիսին էլ որ լինի պատասխանը, այն հեռու գնացող հետեւանքներ կունենա` լավ կամ վատ: Յոշկա ՖԻՇԵՐ \"Project Syndicate\"

Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ