Լիսաբոնից Աստանա. 14 տարի անց


Պաշտպանության նախարար եղած ժամանակ Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է, որ աշխարհի հզորներն օգնում են իր իրավունքները պաշտպանելու համար պայքարողին և ոչ թե սոսկ նվնվացողին£ Այսօր կարող ենք արձանագրել, որ 14 տարի պահանջվեց, որպեսզի աշխարհը հասկանա ու համոզվի` ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդն, իրոք, ի վիճակի է պաշտպանել այս արևի տակ իր տեղն ունենալու, իր հող ու ջրին տեր կանգնելու իրավունքը£ 14 տարի առաջ` 1996¬ին, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը լրագրողներին հորդորում էր գրել, որ աշխարհը հերթական անգամ մեզ լքել է£ Այն ժամանակ Լիսաբոնում կայացած` ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանի նախագահն ստիպված էր եղել օգտվել վետոյի իր իրավունքից£ Դրանից երեք տարի անց Հայաստանի երկրորդ նախագահը Ստամբուլում ստորագրել էր տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող հռչակագրի տակ£ Իսկ 2010 թվականի վերջին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի գագաթնաժողովում, ըստ էության, արձանագրվեց, որ մասնավորապես Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի և աշխարհի հզորների դիրքորոշումները համընկնում են£ Այսինքն` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հելսինկյան սկզբունքները հավասարազոր են£ Աստանայում ամրագրվեց, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Մադրիդյանից բացի, նորացված կամ այլ սկզբունքներ չկան և, որ նույնպես կարևոր է` բոլոր հարցերը պետք է փաթեթով լուծվեն£ Հռչակագրի տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը£ Իսկ վերջինիս ելույթում պատմահենության հերթական դրսևորումը, թե Ղարաբաղը պատմականորեն ադրբեջանական տարածք է, փչացած ձայնասկավառակի պես, պետք է որ ձանձրացրած լինի բոլորին£ Եվ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ֆրանսիայի վարչապետը կարծես խոսքերը մեկ արած, նկատեցին, որ երեք սկզբունքները պետք է ընդունել որպես մեկ ամբողջություն, իսկ դրանցից միայն մեկն առանձնացնելու ցանկացած փորձ կխոչընդոտի հակամարտության կարգավորմանը£ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթը վկայում է, որ Կրեմլը և Արևմուտքը միակարծիք են` ընդհանրապես ողջ աշխարհում և մասնավորապես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում£ Ըստ Մեդվեդևի, սառեցված հակամարտությունների դեպքում հարկավոր է կիրառել միասնական սկզբունք, այնպես, ինչպես եղել է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի դեպքում, երբ հարգվել է տեղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը£ Այսինքն, ԵԱՀԿ գագաթնաժողովի բարձր ամբիոնից ուժային կենտրոնների ղեկավարները միաբերան պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, եթե հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը£ Ասել է թե` կողմ են, որպեսզի պահպանվի ստատուս քվոն£ Այս պարագայում միանգամայն հասկանալի է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասանովի քրթմնջոցը, թե Ստամբուլում հայկական կողմը կառուցողական էր, սակայն Աստանայում Հայաստանի կողմից այդպիսի մոտեցում իրենք չեն տեսել£ Իհարկե, պատմահենների, իրենց` լեշ լափող բորենիների կատաղությունը հայի մշակութային հուշարձանների գլխին պարպողների առաջնորդներից բարձրաշխարհիկ հավաքներում քրթմնջոցից բացի այլ խոսք լսել հնարավոր էլ չէր£ Իհարկե, նրանք կարոտով կմտաբերեն այն ժամանակները, երբ ստորագրվում էին հայերին հոշոտելու հնարավորություն խոստացող փաստաթղթեր£ Իսկ հիմա, երբ ի լուր աշխարհի իրենց երեսին են շպրտվում պատմության զեղծարարության փաստերը և զգուշացվում է, որ Արցախի նկատմամբ կրկին ագրեսիա գործադրելն այլևս իրենց չի ներվի, Հեյդարօղլուն ոչինչ մի մնում անել, քան ճողոպրել Հայաստանի նախագահի հետ հանդիպումից£ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ այս գագաթնաժողովի Հռչակագրի մասին մեզանում հնչեցին կարծիքներ, թե այդ փաստաթուղթը հայկական կողմի համար որևէ առավելություն չի պարունակում£ Մասնավորապես, այնտեղ հստակ չի նշվում բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը, չի նշվում արցախցիների ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետը£ Սակայն, չէ՞ որ հստակ ժամկետ սահմանելն արդեն բանակցությունների նյութ է£ Ինչ վերաբերում է բանակցություններին ԼՂՀ¬ի մասնակցությանը, ապա դա ինքնին հասկանալի է դառնում այն իրողությունից, որ Հռչակագրում հղում է արվում ՄԱԿ¬ի կանոնադրությանը, որում ինքնորոշումը նշված է առանձին կետով£ Ի դեպ, այս հղումը, ըստ էության, նաև ի չիք է դարձնում Ղարաբաղի խնդիրը Մինսկի խմբի իրավասությունից հանելու և ՄԱԿ¬ի շրջանակներում քննարկելու Ադրբեջանի նկրտումները£ Այդպիսով Բաքուն հույս էր տածում, թե ՄԱԿ¬ում, հանձին մահմեդական աշխարհի, մեծամասնություն կունանար և իր օգտին որոշումներ կստանար£ Սակայն ԵԱՀԿ հռչակագրում հիշյալ հղումը, ինչպես ասվեց, կանխեց Բաքվի այդ ձեռնարկումը ևս£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ