Հա՞ որ...


ՀԱՅԱՍՏԱՆԸ գազային ճգնաժամի նախաշեմին է հայտնվել£ Խոսքն այս դեպքում ո°չ ամեն տարի վերանայվող սակագնի, ո°չ էլ առավել ևս` մեր հանրապետությանը երկնագույն վառելիք մատակարարող խողովակաշարի վրացական հատվածին տիրանալու ադրբեջանական նկրտումների մասին է£ Ստացվել է այնպես, որ ապրիլի 1¬ից հաստատված սակագինն ու առաջիկայում այն կրկին վերանայելու ռուսական կողմի «սպառնալիքը» զգալիորեն կրճատել են գազի սպառման ծավալները£ Արդյունքում անելանելի իրավիճակում է հայտնվել «Հայռուսգազարդը», որտեղ գազային նոր ճգնաժամից խուսափելու որևէ ազնիվ ելք այդպես էլ չի գտնվում£ Այս օրերին կառույցի աշխատակիցները բնակիչ-բաժանորդներին հանդիպելու ցանկացած առիթ օգտագործում են` հավաստիացնելու, թե երկնագույն վառելիքը ոչ միայն չի թանկանալու, այլև շատ հավանական է, որ ձմեռային ամիսներին գազի սակագինը իջնի£ Անհնարինության բոլոր սահմանները հատած ստին հավատացողներ, իհարկե, գտնվում են£ Ավելի ճիշտ` ոչ թե հավատում են, այլ շա¯տ են ցանկանում, որ այդպես լինի£ Սակայն խնդիրն այն է, որ ապատեղեկատվությամբ նույնպես գազամատակարար ընկերությունը լուրջ արդյունքի չի կարող հասնել, և միայն դյուրահավատների հետ հույսեր կապելով` երկնագույն վառելիքի սպառման ծավալները չեն կարող աճել£ Դեռևս տաք եղանակն էլ իր հերթին կնպաստի գազի ծավալների իրացման դանդաղմանը, և հարցի միակ ու անփոխարինելի լուծումը կմնա մարդկանց գրպանին ու հնարավորություններին մոտ սակագնի առաջադրումը£ ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻՆ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նորից փայլեց իր ապաշնորհությամբ£ Նորից անդրադառնալով պանրի շուկայում տեղի ունեցող անոմալ երևույթներին` այս կառույցի ղեկավարը մոտավորապես հասկացրեց, թե իրենք վերջին ամիսներին ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել են շուկան ու տարօրինակ ոչինչ չեն նկատել£ Ոլորտի տնտեսվարողներն ու ՏՄՊՊՀ¬ն համերաշխորեն պնդում են, թե կաթն է թանկացել և այն անդառնալի հետևանքներ է թողել պանրի նոր գների վրա£ Իսկ թե կաթն ինչո՞ւ է թանկացել կամ արդյո՞ք այնքան է թանկացել, որ 2000 դրամը գերազանցող տեղական պանրի գինն օրինաչափ համարվի, որևէ մեկին չի անհանգստացնում£ Ու այսպես կոչված շահագրգիռ կողմերը սպառողին միայն մեկ խորհուրդ են տալիս` հարմարվել£ ՄԱՐԴԻԿ էլ, ողջ տարվա ընթացքում շարունակաբար փոփոխված գներին հարմարվելով ու գնաճի տարեվերջյան¬նախատոնական վերջին հարվածը շրջանցել ձգտելով, արդեն իսկ ամանորյա գնումներին են անցել£ Ակնհայտ է, որ հերթական Նոր Տարին իր բոլոր հայկական դրսևորումներով կայանալու է£ Համենայն դեպս, տարվա գլխավոր տոնին մեր հայրենակիցներն արդեն վաղուց են պատրաստվում, ու արդեն իսկ կարելի է պնդել, թե Ամանորը գնաճի պատճառով «բոյկոտելու» կասկածներն անհիմն են£ Միգուցե ծախսերի ավանդական ծավալն այս անգամ փոքր¬ինչ մեղմվի, բայց փաստն այն է, որ ներկրողների հաշվարկներն այս անգամ էլ են արդարանալու, ու յուրաքանչյուր ընտանիք Ամանորյա ծախսերին դարձյալ կլորիկ գումարներ է հատկացնելու£ Այսուհանդերձ, բավական հետաքրքիր կլիներ, եթե տարվա գլխավոր տոնի գնումները բոյկոտվեին, ու հիմա ավելի քան երբևէ գերշահույթի սպասող տնտեսվարողների առաջարկած ապրանքատեսականին պարզապես փչանար£