ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Մեր միակ մարքսիստի մասին դաժան է արտահայտվել Ե.Չարենցը Օ, դո°ւ, նաիրյան մարքսիզմի չստեր հագած ֆիլիստեր, Օ, դո°ւ, պատահմամբ սերտած մտքերի մի խղճուկ գերի£ Ջրի բերած, ջրի տարա՞ծ Ժողովուրդը` իշխանություններին Գ. Ապոլիների ոճով Հաղթանակի հին կամրջի տակով Հոսում է Զանգուն, Ու` բոլոր¬բոլոր խոստումները ձեր£ Վերահսկիչներինը` պալատ է, հսկիչներինը` խրճի՞թ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու են հախուռն գրոհում Վերահսկիչ պալատի վրա£ Շատ քիչ օրինազանցություններ են բացահայտում «հսկիչները», իսկ վերահսկիչները` լիքը¬լիքը... Հայտնի մուլտֆիլմի նմանությամբ Ըստ ռուսական աղբյուրների` Աստանայում Սերժ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումից առաջ, երբ Իլհամը հանկարծ չքվել է, Մեդվեդևն արձագանքել է. - թՊպ ֆՑՏՑ ոպչպՎՏՑ, ՍՏՑՏՐօռ ոՏՌՑՖրÿ տՐՌՉՌՉՍՌ£ Իսկ հետագայում հեռագիր է ստացել Բաքվից. - կՏռՎՌՑպ, ֆՑՏ ՏփպվՖ ոՏսՖվՏ£ Ոչ թե երկերեսանի, այլ` աներես Հայտնի կայքի բացահայտումներից հետո, թուրքերն իզուր են Ալիևին մեղադրում երկերեսանիության մեջ£ Եթե մարդն ընդհանրապես դեմք չունի, երես (այն էլ` երկուսը) ո¯՞նց կարող է ունենալ£ Երկու կաթսան էլ չի օգնի Երբ բացահայտվեց Ալիևի բամբասանքն առ այն, որ Մեդվեդևի և Պուտինի «գլուխները մի կաթսայում չի եփվի», վերջիններս որոշեցին Ալիևի և Էրդողանի գլուխները առանձին կաթսաներում եփել£ Բայց մեկ ա, ականջները հում ա մնալու£ Ահմադինեջադը` Ալիևին Ինչքան ուզում ես` գնա Ամերիկա ու Իրանի տակը գաղտնի փորի£ Մեկ ա, մեր ուրանը հարստանալու ա, իսկ գլխիդ պարունակությունը` աղքատանալու£ Բա տղամարդուն սազում ա՞ Պարզվում է` տասնյակ «այիբներից» բացի, Ադրբեջանի նախագահը նաև կնկա նման բամբասող ա£ Էդ էլ ու պը՞րծ... Դժվա°ր թե£ Առանց էդ էլ` «գլխից թուլ ա» Աստանայում գերտերությունները պնդեցին, որ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումները լինեն ավելի ինտենսիվ£ Բայց դրան դիմանալու համար Իլհամը պետք է ինտենսիվ թերապիայի կուրսի անցնի£ Գ. Ծառուկյանը` ԶԼՄ¬ներին Ախր ես ինչո՞ւ պիտի Ռ. Քոչարյանի համար ճանապարհ հարթեմ£ Ես առյուծներ եմ սիրում, պահում, խնամում, իսկ Ռոբերտը հասնում ա Աֆրիկա, որ առյուծ խփի£ «Վերացող» էկզոտիկ տեսակ Հայաստանի քաղաքական ուժերը խայտաբղետ են. ազգայնականներ, պահպանողականներ, լիբերալներ, սոցիալիստներ և` ընդամենը` մեկ մարքսիստ£ Վերջինիս պետք է «կարմիր» գրքում ընդգրկել և պահել թանգարանում£ Բայց ո՞ր թանգարանում£ Հույսը իհարկե կա, ապա թե ոչ` Շեքսպիրի խոսքերով Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել Աշխարհի այսքան նախատինքներն ու մտրակները, Հարստահարչի անիրավության, Մեծամիտ մարդու արհամարհանքին, Պաշտոնյաների աներեսության, Օրենքի բոլոր ձգձգումներին, Այն հարվածներին, որ համբերատար արժանավորը Ստանում է միշտ անարժաններից...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ