ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակության այցը` ՀՀ ՊՆ


ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից և պրոֆեսորադա սախոսական անձնակազմից: Պատվիրակության կազմում կար նաև մասնակից Ադրբեջանից: ՀՀ պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները թեմայով դասախոսությամբ: ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, կազմակերպված դասախոսությունների ու քննարկումների համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստան կատարած այցը կնպաստի քոլեջի ունկնդիրների մոտ տարածաշրջանային անվտանգության հարցերի և ՀՀ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գիտելիքների խորացմանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումները «Ժամանակ» թերթում տպագրված «Հերթական ինքնասպանությունը» հոդվածը հերթական ապատեղեկատվությունն է Հայոց բանակի վերաբերյալ: Ցավով պետք է նշեմ, որ այդ լրատվամիջոցը հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու իր առաքելության մեջ մեղմ ասած իր բարձրության վրա չէ: Այդ թերթը բանակը ամեն գնով վարկաբեկելը դարձրել է առօրյա աշխատանք և ընթերցողների լսարան ապահովելու միջոց: Հարկ է նշել, որ նոյեմբերի 17-ին նույն թերթում տպագրված «Զինվորն արդեն մահացել է» հոդվածը (որտեղ զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողը ներկայացվում է արդեն մահացած), ինչպես նաև նոյեմբերի 23-ին հրապարակված «Մեր անունն է հայկական բանակ» հոդվածը (որտեղ զետեղված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի նկարը), խոսում են այն մասին, որ այդ լրատվամիջոցը ոչ միայն չի պահպանում լրագրողական աշխատանքի տարրական նորմերը, այլև անցնում է բարոյականության բոլոր սահմանները: