Կուզենայի՞ք անկեղծանալ


Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր 90 երկար ու ձիգ տարիներ, մի ամբողջ պատմություն է ապրել մայր հայրենիքում լույս տեսնող ամենաերկարակյաց թերթը` «Հայաստանը» (նախկին «Սովետական (Խորհրդային) Հայաստան»)£ Այն եղել է Հայաստանի Երկրորդ և Երրորդ հանրապետությունների տարեգիրը, որի էջերում հանդես են եկել խոշոր մտավորականներ Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը, Մ. Սարյանը, Ս. Կապուտիկյանը, Հ. Մաթևոսյանը, ով նաև եղել է թերթի խմբագրական խորհրդի անդամ£ 1990 թ. «Հայաստանը» դարձավ անկախ թերթ և արդեն քսան տարի կանգնած է պետության և պետականության կողքին£ Թերթը մեծ կարևորություն է տալիս ընտանիք¬դպրոց¬հասարակություն եռանկյունու ներդաշնակությանը£ Աններդաշնակության դեպքում աղավաղված սերունդ կունենանք, որը չի կարող պետության տեր լինել£ Մեծ առաքելություն է հայրենիք¬սփյուռք կապերի ամրացումը` հայրենիքից օտար ափերում ծվարած մեր հայրենակիցներին խոսք հասցնելը£ - Պետք է կարողանանք աշխարհի այս փոքրիկ անկյունը դարձնել ուժեղ ու լավ հայրենիք, որտեղ մեր երեխաներն են ապրելու£ Քո բաժին ժամանակի մեջ դու պետք է ինչ¬որ բան անես, պետք է լինես այն մարդկանց հետ ու նրանց կողքին, ովքեր երկիր են կառուցում,¬ ասում է թերթի այսօրվա գլխավոր խմբագիր Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ Իր սկզբունքներին հավատարիմ` այսօր էլ մեր կողքին է «Հայաստանը»` մտահոգությամբ, ցավով և սիրով£ Ամենադժվարը չվերականգնվող կորուստներն են - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքը հեշտի ու դժվարի շղթա է£ Երբեմն հեշտ է լինում, երբեմ` դժվար£ Լատինական ասացվածքն ասում է. «Բախտի երեսը փոփոխական է, ինչպես լուսինը` մի օր մեծանում է, մի օր` կարճանում, բայց երբեք հաստատուն չի լինում»£ Մարդու կյանքն էլ է այդպիսին£ Խոսել ամենադժվարի մասին գուցե հեշտ է, գուցե` դժվար£ Ամենադժվարը, թերևս, չվերականգնվող կորուստներն են կամ դրանց տված ցավը£ Մնացածը կարելի է հաղթահարել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Մեր նախնիները լեզուն և հավատն են դիտել այն երկու հզոր սյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայոց Մեծ տունը£ Մեր ամբողջ պատմությունը` Ավարայրից մինչև Արցախյան ազատամարտ, պայքար է եղել այդ սյուների ամրության համար£ Որքան ամուր են դրանք, այնքան ուժեղ է հայրենիքը£ Մտածում եմ, որ ես այդ սյուներն ամրացնող անհատներից մեկն եմ£ Եթե իմ ազգի ներկայացուցիչ չլինեի, դրանց հզորությունը մի անձով կպակասեր£ Եթե մեծամտություն է, խնդրում եմ, ներողամիտ լինել£ Հայի տեսակը… Ես իմ պահվածքով, վարքով հայի տեսակ եմ£ Շատ ավելի շքեղ, շատ ավելի գեղեցիկ է ասել երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը£ Կցանկանայի, որ նրա խոսքը հնչեր` որպես հայի բնութագիր. «Նույնանալ ժողովուրդին հետ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ, որպես բարոյական¬հոգևոր էակ, նույնանալ հայրենիքին հողին ու ջուրին հետ, որպես աշխատող¬ստեղծագործող էակ, վերջապես` նույնանալ Հայ պետությանը ամրացնող ու անոր ապագան պսակող իտեալներուն հետ, որպես կամեցող-կառուցանող, քաղաքական էակ£ Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջական հայուն»£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Յուրաքանչյուր մարդ որոշակի շրջափուլ ապրելուց հետո անպայման հետադարձ հայացքի իրավունք ունի£ Կան դրվագներ, որ կուզեի ավելի սրբագրված տեսնել£ Այնպիսի բան չեմ արել, որի մասին խոսելիս կաշկանդվեմ£ Բայց կցանկանայի, որ որոշ բաներ եղած չլինեին£ Մարդը չի կարող կատարյալ լինել£ Շտկումները, սրբագրումներն անհրաժեշտ են£ Ինչպե՞ս անվանենք դրանք. վրիպո՞ւմ, սխա՞լ£ Միգուցե ոչ ոք չի հիշում դրանց մասին, ոչ ոք ուշադրություն չի դարձրել, բայց ես երբեմն հիշում եմ և կցանկանայի, որ դրանք եղած չլինեին£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Երեխայի ծնունդը առեղծվածային չէ, այլ` առեղծված£ Չես դադարում զարմանալ, թե ինչպես այդ հրաշքը եկավ, ստեղծվեց, ձևավորվեց, մտավ քո կյանք և անբաժանելի է քեզնից£ Դրանից մեծ առեղծված չկա£ Որտեղ էլ լինես, նա մնում է քեզ հետ, ապրում է քո մեջ, հազարաձայն կանչում է, և դու ոչինչ այլևս չես կարողանում անել£ Ինչպե՞ս է լինում£ Մարդը ապրում է, աշխատում, արարում, բայց կա մի բան, որ նրան հազարավոր թելերով կապում է ու կանչում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Անեկդոտներ կարող եմ պատմել միայն ընկերների շատ նեղ շրջանակներում, որտեղ վստահաբար հասկացված կարող եմ լինել£ Լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ զավեշտալի դեպքեր միշտ լինում են, բայց իմ նրբանկատությունը թույլ չի տալիս բարձրաձայնել` ակամա որևէ մեկին վիրավորելուց խուսափելու համար£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Շատ վաղ տարիքում եմ կորցրել հորս, բայց մի քանի դրվագներ մնացել են հիշողությանս մեջ£ Հիշում եմ` մանկապարտեզից եկա տուն, «Շունն ու կատուն» ամբողջությամբ արտասանեցի և արժանացա հորս խրախուսանքին£ Հիշում եմ իմ մանկության Նոր տարիները, այն մարդկանց, ովքեր իմ կյանքի բարի ուղեկիցներն են եղել£ Նրանց օգնությամբ ես ձևավորվել եմ£ Պատմեմ մի դեպք, որ դաջվել է իմ հիշողության մեջ£ Մայրս ընտրվել էր Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր£ Այն տարիներին միայն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին էին թույլ տալիս հատուկ անցաթղթով մտնել Հանրապետության հրապարակ և շքերթը մոտիկից դիտել£ Մորս հետ գնացինք£ Նա դեռ չէր ստացել հիմնական վկայականը և դրան փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ ուներ£ Կարգը հսկողներից մեկն այն չհամարեց հիմնավոր փաստաթուղթ£ Պահվածքը կոպիտ էր£ Իրավիճակը փրկեց բարձրաստիճան մի պաշտոնյա, մենք մտանք հրապարակ, բայց… վիրավորանքի ցավն ինձ ուղեկցում է ահա մոտ հիսուն տարի£ Ես նողկում եմ բռիության, անտակտության, անդաստիարակության ցանկացած դրսևորումից, որ կարծում եմ` այդ օրվանից է գալիս£ Միգուցե դա նրանից էր, որ ես չկարողացա պաշտպանել իմ մորը… և այդ ցավն ապրեց անընդհատ£ Երեք բան, կարծում եմ, մարդը երբեք չի մոռանում. առաջին վիրավորանքի ցավը, առաջին սիրո թախիծը և առաջին հայտնության բերկրանքը£ Ձեր ընթերցողներին միայն լավագույնս եմ ցանկանում£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ