Ցամաքային զորքերը 21¬րդ դարում


(Սկիզբը նախորդ համարում) Ցամաքում հիմնական մարտական միավոր հանդիսացող տանկը հնարավոր է, որ արդեն սպառել է էվոլյուցիոն զարգացման իր ժամանակը£ Տանկի քաշն անողոք չափերով ավելանում է` նրա զրահի ավելի ու ավելի հաստ ու բարդ դառնալու հետ զուգահեռ£ Գործնականում տանկն այսօր մարտական գործողություններ վարելու համար կիրառելի է միայն Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի որոշ շրջաններում£ Աշխարհի մնացած մեծ մասը կամ շատ լեռնային է, կամ շատ ճահճային£ Անգամ Եվրոպայում գոյություն ունի տանկի քաշի բացարձակ սահմանափակում` մոտ 70 տ, այլապես մայրցամաքի կեսը անանցանելի կդառնա նրա համար£ Ամերիկայում «Աբրամս M1A1» տանկն արդեն իսկ կշռում է ավելի քան 65 տ£ Ինչպես նկատել է պաշտպանության բնագավառում աշխատող բրիտանացի հայտնի մի գիտնական` «Փիլիսոփայական տեսակետից տանկը, կարծես թե, գնում է դեպի փակուղի£ Այլ զինատեսակների մեծամասնությունը, ինչպես օրինակ ռազմանավերը, ձգտում են քաշ գցել և դառնալ ավելի շարժունակ£ Նրանցում հիմնական շեշտը դրվում է ոչ թե այն բանի վրա, որ խոցեն նպատակակետերը, այլ ավելի շատ նրա, որ կարողանան կանգնեցնել դեպի իրենց թռչող մահաբեր վտանգը£ Տանկերին սպառնում է վերածվել մի տեսակ միջնադարյան ասպետների` շարունակ ավելի ու ավելի ավելացնելով պաշտպանիչ զրահները, նրանք, ի վերջո, հայտնվեցին մի վիճակում, որ այլևս անկարող էին շարժվել իրենց նժույգների վրա»£ Սակայն մեծ թիվ կազմող ռազմական այլ տեսաբանների կարծիքով բրիտանացին սխալվում է£ Ավելի շուտ, հնարավոր է ստեղծվեն հարաբերականորեն բարակ զրահ ունեցող թեթև տանկեր, որոնց իրանից կախ տված համակարգերը ի վիճակի կլինեն խոցել դեպի մեքենան թռչող արկերը, նռնակները և հրթիռները£ Ասենք, բրիտանացին էլ ըստ էության նույնն է ակնարկում£ Եվս մի փոքր տանկերի մասին` այսօրվա գնահատմամբ. ամերիկյան «Աբրամս», բրիտանական «Չելենջեր», գերմանական «Լեոպարդ-2» և ֆրանսիական «Լեկլերկ» տանկերն ավելի ծանր են, քան ռուսական T-80 և T-90¬ները, էլ չասած T-72¬ի մասին£ Նրանց թնդանոթներն ավելի հզոր են ու հեռահար, ընթացքի պաշարն ավելի մեծ է և հագեցած են արբանյակային ինֆոհամակարգով£ Պատերազմի դեպքում հսկայական տարածություններն այլևս անհաղթահարելի արգելք չեն հանդիսանա, նրանք կանցնեն դրանց միջով, ինչպես ցամաքային նավեր£ Անիմաստ են դառնում «Մաժինոյի» կամ «Մաններհեյմի» տիպի պաշտպանական գծերն իրենց բետոնով ու պողպատով£ Ամրակառույց կրակակետերը, բունկերները և ամուր ծածկով խրամատները կոչնչացվեն` մխրճելով այնտեղ տիեզերական ուղղորդման ռումբեր և հրթիռներ, ծածկելով դրանք «տիեզերականացված» հրետանիով£ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ փորձը մնում է անցյալում£ Այլևս երբեք էլ չի հաջողվի քողարկված կերպով հարձակման գիծ հասցնել տանկային կորպուսներ և թնդանոթների հսկայական կուտակումներ` 1 կմ ռազմաճակատի վրա հասնելով բազմապատիկ գերակշռության£ Անհնարին կդառնա գաղտնի կերպով մերձավոր թիկունքում կուտակել հարյուր¬հազարավոր տոննա արկեր, վառելիք, սննդամթերք ու պահեստամասեր, տեղակայել դաշտային հոսպիտալներ և վերանորոգման արհեստանոցներ£ Գալիս է բոլորովին այլ տեսակի պատերազմների դարաշրջան£ Իսկ ամենագլխավորն այն է, որ տոտալ տեղեկատվական դարաշրջանում բանակը կարող է և մեծաքանակ չլինել, այլ այնպիսին, որ նրա զորամասերը կարելի լինի արագ ու հեշտությամբ տեղափոխել աշխարհի ցանկացած վայր` նավերով կամ ծանր ինքնաթիռներով£ Եվ մի երկու հազար նման ռազմիկներ մի քանի հարյուր տանկերով, երկնքից պաշտպանված օդա-տիեզերական նավատորմիղով կկարողանան գլխովին ջախջախել հարյուր¬հազարավոր սվիններից բաղկացած հակառակորդի բանակները£ Հարկ չի լինի խոցել հազարավոր նպատակակետեր մարտի դաշտում, այժմ բավական կլինի ոչնչացնել սոսկ մեկ կամ երկու հարյուր կարևոր օբյեկտներ£ Թշնամու թիկունքում նավթավերամշակման գործարանի, գազամուղի կամ ռազմավարական կամրջի ոչնչացումն ավելին արժեն, քան հազարավոր այրված տանկերը£ Կապի հանգույցների և հրամանատարական կետերի կործանումը կգերակշռի Ստալինգրադյան հաղթանակին£ Տեղեկատվական պատերազմը կարող է օգնել, որպեսզի 21¬րդ դարում ծավալվող ռազմական գործողություններում առաջնակարգ համաշխարհային տերությունների և այդպիսիք չհանդիսացող պետությունների միջև հավասարակշռության որոշակի տարրեր ի հայտ գան£ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ միտումների մեծամասնությունը նպաստում է հենց արդյունաբերական բարձր զարգացում ունեցող պետությունների ռազմական հզորացմանը£ Պատերազմները դառնում են անհավանականորեն թանկ արժեցող, և փոքր ու միջին պետություններին մնում է միայն ընտրել իրենց պայմաններին համապատասխան ամենաանհրաժեշտ զինատեսակները£

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ