Սուրենյանցի նրբագեղ աշխարհում


Հայ պատմանկարչության տաղանդաշատ առաջնեկի ծննդյան 150¬րդ տարեդարձը նշանավորող միջոցառումների շարքում հարկ է, որ ամենազրնգունը լիներ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) կազմակերպվածը£ Առերևույթ առկա էին, կարծես թե, բոլոր բարենպաստ նախադրյալները£ Պատշաճ ձևավորված ցուցադրութամբ` Որմնանկարների սրահի մուտքի մոտ, հանդիպակաց հարևան ցուցասրահներում, գուցե թե առաջին անգամ, հանրապետության տարբեր թանգարաններից ու ՀԱՊ¬ի պահոցներից մեր ամենախոշոր կերպարվեստապահոցի հարկի ներքո ժողովվել էին մեծավաստակ արվեստագետին համակողմանի ներկայացնող ստեղծագործական ամբողջ ժառանգությունը, կենսագործունեությանն առնչվող փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, լուսանկարներ£ Հանրաճանաչման «Էպիկենտրոն»¬ընդարձակ սրահում մեկտեղված արվեստասերներն ու ԶԼՄ¬ների ներկայացուցիչները, տարասերունդ արվեստագետները ենթադրում էին, որ մտահղացված հանդիսությամբ ՀԱՊ¬ի աշխատակիցները, շոյված ՀՀ վարչապետի ու մշակույթի նախարարի պատրաստակամ մասնակցությունից, նորովի վերստին կամբողջացնեն հայ կերպարվես տի տարեգրության ոսկեղենիկ էջերից մեկը իր բազմաշերտ ստեղծագործությամբ բովանդակած Վարդգես Սուրենյանցի երևելի նկարագիրը£ ՀԱՊ¬ում գտնվող գործերն ամփոփող, պետպատվերով հրատարակվող հայերեն¬անգլերեն ստվարածավալ ալբոմը, որի կայացման համար ՀԱՊ¬ի տնօրենը, ի նշան երախտագիտության, առաջին օրինակը նվիրում է Տիգրան Սարգսյանին, և գրաֆիկական աշխատանքների նորընծա գիտական կատալոգը, անշուշտ, պիտի դյուրացնեին Սուրենյանցի պատկառազդու արժևորումը£ Ցուցադրված հնօրյա վավերագրական կինոժապավենով համակ ուշադրություն դարձած լեփ¬լեցուն սրահում, սակայն, իրարահաջորդ կցկտուր խոսքով (գեթ Մարտին Միքայելյանը կարողանար զսպել ցաքուցրիվ հուզառատությունը) տաղտուկի անհանգստությունը գլուխ բարձրացրեց£ Կարծում եմ, տիկին Պողոսյանի հանպատրաստից դժգոհությունն էլ դրանից ծագեց` երիտասարդների պասիվությամբ, չգիտես ինչու, եզրափակվելով£ ԵՊՀ ասպիրանտ Շուշան Զոհրաբյանը մեր թիկունքում ակամա ընդվզեց` հանիրավի պաշտոնական մեղադրանքից անակնկալի եկած. սուրենյանցագիտության մեջ խորասուզված լինելով` իհարկե ի զորու կլիներ ամփոփ ներկայացնել թեկնածուական իր թեզի «գլխավոր հերոսին», բայց որևէ մեկը նրան նման առաջարկ չէր արել…£ Ինչևէ, հավաքվածներս գոհունակությամբ ընդունեցինք տիկին նախարարի հրավերը ցուցասրահներ, որտեղ, 200¬ից ավելի ծանոթ¬անծանոթ տարաբնույթ աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվելով, կրկին հայտնվեցինք Սուրենյանցի նրբագեղ աշխարհում£ «Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի դիմանկարը», «Անիի եկեղեցուց դուրս եկող կանայք», «Ֆիրդուսին կարդում է «Շահ¬Նամե» պոեմը շահ Մահմուդ Ղազնևիին», հայ պատմանկարչության «մունետիկ» «Սբ. Հռիփսմիեի վանքը» (1897 թ.), «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» և տասնյակ ուրիշ հայտնի կտավների մանրակրկիտ ոճավորված ուրույն արտահայտչականությամբ զմայլվելով` ակամա տարվեցինք կանանց պատկերաշարով` «Ա. Գ. Իդելսոնի դիմանկարը», «Տիրամայրը մանկան հետ», «Սալոմե», «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը», «Լքվածը», «Անարգվածը», «Վիշտ»…)£ Ընդմիջելով անշփոթելի երփնագրով վրձնած կտավների խորազննումը Մշակույթի նախարարության պատվերով «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած ֆիլմի դիտումով` վերադարձանք Սուրենյանցի թատերանկարչության ու գրքերի նկարազարդումների տարաչափ աշխատանքներին£ Միանգամայն օրինաչափ գտանք Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի չխամրող նրբակերտությունը` մտաբերելով 7-ամյա Վարդգեսի պատկերած Արցունքի շատրվանով Այվազովսկու կողմից նկարիչ «ձեռնադրվելու» ուշագրավ կենսադեպը£ Գարնանամուտին «Ավանգարդ»¬ում տպագրված «Հայ առաջին պատմանկարիչը» ամփոփ դիմանկարին քաջատեղյակ մեր ընթերցողին պիտի խոստովանեմ, որ ՀԱՊ¬ում «բնավորված» Սուրենյանցի գունագեղ ու ընդգրկուն աշխարհում ճշմարիտ կերպարվեստասերներս հոգեկան անդորր գտանք` դժվարանալով վերջակետել տարեվերջյան այս աննախադեպ հանդիպումը պարզ ու խորունկ արվեստի հետ ազգային հպարտությունդ շոյող անզուգական գեղանկարչի£ Կկարողանա՞նք արժանապատվորեն երկարակեցությունն ապահովել` խճողված չափանիշներով ավելի ու ավելի ապակողմնորոշվելով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ