Խորհրդային մշակույթը գնահատվո´ւմ է


Նրանք, ովքեր մինչ օրս էլ հափշտակությամբ են նայում խորհրդային մուլտֆիլմերը, կարող են չկասկածել գեղագիտական իրենց ճաշակին և ոչ էլ դա անցյալի կարոտախտ համարեն: Խորհրդային մուլտիկները և մանկական գրքերը թվայնացրել և համացանցում է տեղադրել ամերիկյան Պրիստոնի համալսարանի գրադարանը: Առայժմ համացանցում ընդհանուր դիտման համար հասանելի են 1918-1938 թթ. հրատարակված գրքերը:

Մանուկներին հասցեագրված այդ գրքերը համեմատելով ժամանակակից մանկական գրականության հետ` միայն ափսոսալի զարմանք կարելի է ապրել` վերջինների մակարդակի նվազումից և երեխաներից ունեցած ակնկալիքներից: Այդ գրքերով մեծացած սերունդը խորտակեց ֆաշիզմը:

Հետաքրքիր է գրադարանի մեկնաբանությունը: Իրենց ընթերցողներին ամերիկացիներն առաջարկում են դիտել, թե ԽՍՀՄ-ն ինչպիսի փորձարարություն է արել պատկերների, նկարների և տեղեկատվության համատեղման առումով` այդ ամենի հմուտ համադրմամբ ներկայացնելով երկրի պատմությունը:

Դրա անունը խորհրդային քարոզչություն էր, որը կարողանում էր ազդել մարդկանց հոգեբանության ու զգացմունքների վրա: Ու հիմա փոքր-ինչ տարօրինակ է այն, որ ամերիկացիներն ավելի ուշադիր են ի չիք դարձած պետության ժառանգությամբ, քան այդ նույն պետության երբեմնի քաղաքացիները: Տեսնես` ինչո՞ւ: