Բովանդակությունը` կին

«Սոսե» միջազգային կինոփառատոն.

Արդեն 3-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 23-ից 30-ը:

«Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է: Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճում ների, կարողությունների և առհասարակ ընտանիքում ու հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Բացի հիմնական մրցույթից, «Սոսե 2016» իրականացնում է ևս երկու ծրագիր` «Հատուկ» և «Ուսանողական» , որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադ րության զարգացմանը նպաստելն է:

«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են` «Անկախություն» ` նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, և H2O` նվիրված ջրին:

«Ուսանողական» մրցութում ներկայացվում են կինեմատոգրաֆում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ` փառատոնը կվճարի տվյալ մրցութային ծրագրում հաղթող ֆիլմի ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը:

«Սոսե» կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի´ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրութ յան ոլորտի ներկայացուցիչներն ու համատեղ աշխատել: Ծրագիրը փորձարարական բնույթ է կրում և իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:

Կինոփառատոնի օրերին, ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կազմակերպվելու են վարպետության դասեր, «ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ` ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար: