ՀՈՒՄՈՐ


Տղամարդը հարբելով` ամեն ինչ մոռանում է, իսկ հարբած կինը հիշում է ամեն ինչ և ամենայն մանրամասնությամբ:

***

Տղամարդը սպառնաց կնոջը`

- Կամ կնիհարես, կամ ես կգնամ ուրիշ կնոջ մոտ:

Կինը նիհարեց ու ինքը գտավ ուրիշ տղամարդ:

***

 

Երբ ինչ-որ մեկի վրա ցեխ ես շպրտում, հիշիր, որ այն կարող է տեղ չհասնել, բայց քո ձեռքերի վրա կմնա այդ աղբը:

***

Երբ դու բարձրանում ես, բարեկամներդ հասկանում են, թե ով ես դու, իսկ երբ կորցնում ես բարձր դիրքերդ` ինքդ ես հասկանում` ովքեր են բարեկամներդ:

***

 

Ես չեմ վիրավորվում մարդկանցից, պարզապես փոխում եմ կարծիքս նրանց մասին:

***

- Սիրելիս, այսուհետև մեզ 15 տոկոս լրավճար են տալու` վտանգավորության համար,- ասում է կինը:

- Դու արդեն այնտեղ էլ ես քեզ ցույց տվել: