ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ


 

Ռուսաստանյան որոշ դիվանագիտական աղբյուրներ, չկամենալով գաղտնազերծել իրենց հասցեները, հայտնում են, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել այդ երկրի իմացությամբ և գործուն մասնակցությամբ: Ավելին, Ռուսաստանում տեղյակ են եղել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը, հունգարական իրավապաշտպանների աջակցությամբ, տարիներ շարունակ նամակագրություն է ունեցել իր երկրի ղեկավարների հետ: Հենց հունգար իրավապահներն են բանտից Բաքու ուղարկել Սաֆարովի թարգմանած գիրքը, որն Ադրբեջանում տպագրվել է Իլհամ Ալիևի հրահանգով:

Ասում են նաև, որ հենց Ռուսաստանում են Ալիևին խորհուրդ տվել Հունգարիայի վարչապետին հուշել պարտատոմսերի գնման գաղափարը: Այս լուրերը կարելի է իրականություն համարել` տեսնելով ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների լուռ վերաբերմունքը: