Քվեբե՞կն էլ անջատողական


 

Ինքնորոշման «խութին» կարող է նաև Կանադան բախվել: Այս շաբաթասկզբին երկրի Քվեբեկի Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է այսպես կոչված անջատողական կուսակցությունը (հաղորդել է FrΖnce-Press գործակալությունը):

Նախնական տվյալներով` անջատողականներին սատարել է ընտրողների 33 տոկոսը:

Ֆրանկալեզու Քվեբեկ գավառը տարածքով ամենամեծն է Կանադայում: Այն որոշակի ինքնավարություն ունի` ներքին և արտաքին խնդիրները լուծելիս: Ու այդ կարգավիճակը հաճախ վեճերի առիթ է տալիս: Դիցուք, անջատողականները պահանջում են առանձնանալ Կանադայից: 1980 և 1995 թթ. տեղի ունեցած հանրաքվեները նպաստել են, որպեսզի օրենքների ընդունման հարցում այս տարածաշրջանը որոշակի ինքնուրույնություն ունենա:

Վերջերս այստեղ զանգվածային բողոքներ են տեղի ունեցել: Շուրջ 200 հազար ուսանողներ ընդվզել են բուհերում ուսման վարձերն ավելացնելու դեմ: Բազմամարդ այդ ցույցն ուղեկցվել է ոստիկանների հետ բախումներով և մեծաքանակ ձերբակալություններով: Երկրի մյուս մարզերում ևս ուսանողները «ձայնակցել» են քվեբեկցիներին:

Արդյո՞ք մի նոր ինքնորոշում է սպասվում: Արդյո՞ք կանադացիք բիրտ մեթոդներով կփորձեն ճնշել «ծայրահեղական» քվեբեկցիներին...