Ռեկորդային գործազրկություն, ծայրահեղ հոռետեսություն


 

Այ թե ինչքան փխրուն են ֆրանսիացիք. ամեն չնչին պատճառով կորցնում են լավատեսությունը: Ահավասիկ, աշխատունակ բնակչության 10 %-ը գործազուրկ է և հույս էլ չունի, թե կարճ ժամանակում իրավիճակը կբարվոքվի:

Այդ 10 %-ը Ֆրանսիայում հաշվվում է շուրջ 47 միլիոն մարդ:

Գործազրկության դեմ պայքարը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական գլխավոր խոստումներից էր, և վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հրավիրած կառավարության վերջին նիստն ամբողջովին նվիրված էր այդ հիմնախնդրին: Մատինյոնյան և Ելիսեյան պալատներում արդեն խոստանում են, որ մոտակա ժամանակներում տեսանելի գործնական քայլեր կկատարվեն` հատկապես երիտասարդության զբաղվածության ուղղությամբ:

Բայց իրենց իրավունքները (նաև` աշխատանքի իրավունքը) հարգող ֆրանսիացիներին կարծես դա էլ չի բավարարում: Օլանդի և Էրոյի կառավարումից դժգոհների թիվը շարունակում է աճել. Օլանդից դժգոհ է ընտրողների 39, Էրոյից` 36 %-ը: Իսկ ապագայի հանդեպ հոռետեսությամբ են համակված 68 %-ը:

Շա˜տ փխրուն են ֆրանսիացիք, իսկ մենք ոչ միայն դիմանում ու դիմակայում ենք, դեռ կարողանում ենք ժպտալ, ապագայի ծրագրեր կազմել…