Սարկոզին դեմ չէ դասախոսել


 

Բա հո օլիգարխ կամ ավարա չէ՞ր դառնալու Ֆրանսիայի էքս նախագահը: Նա որոշել է լրացուցիչ վաստակ ապահովել` շատ պետությունների պաշտոնաթող առաջնորդների նման դասախոսելով.

- Սարկոզին արդեն մեկ դասախոսություն կարդացել է,- «Եվրոպա-1» ռադիոկայանով հայտարարել է երկրի ՆԳ նախկին նախարար, Սարկոզիի մտերիմ Կլոդ Գեանը:

«Le GΖnΖrd EnchΖine» շաբաթաթերթն էլ օրերս տեղեկացրել էր, որ նա 250 հազար եվրո կստանա իր դասախոսության համար, որը կազմակերպել է MorgΖn StΖnley բանկը: Դրամատունը ճիշտ այդքան է գնահատել Սարկոզիի 45 րոպեանոց հրապարակային խորհրդածությունները:

Դա ևս գնահատական է: Ի դեպ, 5 տարի պաշտոնավարելուց հետո, երկրի նախկին առաջնորդն իրավունք ունի ամսական 6 հազար եվրո թոշակ ստանալ: Բացի այդ, պետությունը ցկյանս վճարում է նրա գրասենյակի պահպանման և ավտոմեքենաների ծախսերը, 7 օգնականների, 2 վարորդների, 2 թիկնապահների աշխատավարձերը: Սարկոզին անվճար օգտվում է նաև երկաթուղային և AirFrΖnceավիաընկերության տոմսերից: Արտասահմանում գտնվելիս` նա կարող է բնակվել տվյալ երկրներում Ֆրանսիայի դեսպանատներում:

Սոցիալիստ պատգամավոր Ռենե Դոզյերի հաշվարկներով` երկրի էքս նախագահների տարեկան ծախսերը կազմում են 1,5 միլիոն եվրո: Այսինքն, ներկայումս Ֆրանսիայի բյուջեն տարեկան 4,5 միլիոն եվրո է հատկացնում Նիկոլա Սարկոզիին, Ժակ Շիրակին և Վալերի Ժիսկար դ&undefined;Էսթենին: