ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ


«Յունիբանկի» ու երևանյան ռեստորաններից մեկի միջև թեժացող հակամարտությունը պատճառ է դարձել, որպեսզի բազմաթիվ բանկեր այս օրերին վերահսկեն պարտատերերի ցուցակներն ու սկսեն ժամկետանց պարտքերի հավաքագրմամբ զբաղվել: Խոշոր վարկառուների հետ գործակցությունը երևանյան բանկերը ժամանակին ձեռնարկել էին` ընդհանուր պայմաններից դուրս տարբերակներ առաջադրելով: Իսկ տոկոսադրույքների և վճարման փուլերի մասին պայմանավորվածությունները կայացվել են բանավոր: Արդյունքում` խոշոր վարկառուներին անհամեմատ բարենպաստ պայմաններ են առաջարկվել, ինչը բազմիցս խախտվել է: Ըստ տեղեկությունների` անպարտաճանաչների շարքում առավել մեծ թիվ են կազմում հատկապես շինարարական կազմակերպությունները, որոնց պարտքերը էլիտարաշինության ոչ գոհացուցիչ եկամուտների արդյունքում են կուտակվել: