ՁԵՌ ԵՆ ԱՌՆՈ՞ՒՄ


Հայաստանի տարբեր մարզերում աղանդավորական կազմակերպություններից մեկի կողմից վերջերս բաժանված ծերերի համար նախատեսված ատամնաշարերը պարզվել է, որ գերազանցել են սովորաբար հանդիպող բոլոր չափսերը: Տարեցներն սկզբում ոգևորությամբ են ընդունել անվճար ատամնաշար ստանալու մասին լուրը, սակայն նվերը տուն տանելուց հետո պարզել են, որ այն պիտանի չէ: - Սրանք կոկորդիլոսների համար են նախատեսված,¬ մեզ հետ զրույցում հեգնեց իր բաժին «նվերից» դժգոհ մի թոշակառու` խոստովանելով, որ այլևս երբեք բարեգործութ յուն կոչվածից ինքը չի օգտվելու: