ԹԱՄԱՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԱՐՔՍԻՍՏ Է


Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն այլևս մենակ չէ. Նրա կուսակցությունն ունի երկրորդ անդամը` հանձին Մշակույթի նախկին նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թամար Պողոսյանի: Թե ինչն է նախկին օեկական Թամարին բերել դեպի Մարքսիստական կուսակցություն` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ տիկին Պողոսյանն ընդհանրություններ է տեսել իր նախկին կուսակցության և այս նորի միջև: Նախ` ազգակցական կապը: Բացի այդ` երկուսն էլ քննադատում են հանրային կեցությունը, երկուսն էլ կոչեր են հնչեցնում օրենքների երկիր կառուցելու մասին, սակայն երկուսի համար էլ գիտակցությունը ձևավորվում է սեփական կեցությունից: Իսկ Թամար Պողոսյանն ու Դավիթ Հակոբյանն, ըստ էության, իրենց կեցությունից դժգոհելու առիթ ու պատճառ չունեն...