ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ «ԶՈՀ» Է


Տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է օրերս արել ՀՀ ՆԳ նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Ըստ նրա` օրերս խոշոր չափերի յուրացումների համար ձերբակալված Մարգար Օհանյանը «համակարգի զոհն» է: Այսինքն, միանգամայն անմեղ մարդո՞ւ են բռնել, ձերբակալել, իսկ հետո էլ մեղադրա՞նք առաջադրել... Եթե այս հայտարարությունն աներ ոչ թե այսօր ընդդիմադիր դարձած գործիչն ու գեներալը, կարելի էր ենթադրել, թե նա ամեն ինչից անտեղյակ մարդ է: Սակայն Հայաստանում երևի որևէ մեկի կասկած չհարուցի, որ Ճանապարհային ոստիկանությունն ամենակոռումպացված համակարգերից մեկն է, իսկ Մարգար Օհանյանն էլ «գլխավոր դիրիժորի» դերում էր..