Հացկատակը


Անմեղսունակին ասում են. - Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ քեզ մայր հայհոյեն: - Նրանց ասածների մեջ ո՞րն է հայհոյանք: - Մորդ հասցեին սեռական բնույթի գռեհիկ բառեր են ասում: - Բայց մի՞թե դա հայհոյանք է. գուցե մայրս դո՞ւր է գալիս նրանց... Սա` իմիջիայլոց, բայց` հասկացողների համար: Հետաքրքիր է, եթե հանկարծ մեր մամուլն այնքան նվաստանա, որ գեորգիվանյան ինքնակոչին հարցազրույցի հրավիրի ու հանկարծ նրա յոլդաշ¬ադրբեջանցոց մասին հարցնի` ի՞նչ օճառապղպջակներ դուրս կթռչեն նրա ադրբեջանահոտ բերանից: Անակնկալից երևի միայն գարշ փրփուր թափվի: Բայց այ` ադրբեջանցոց հետ նրա «գյալաջիները» հարթ ու սահուն են. դե հայերը արյունռուշտ չեն, իր նմաններին հանդուրժում են: Ինքն էլ` ճարպիկ տղա, հեշտ ու արագ յուրացրել է գրանտակերության մեթոդոլոգիան և «փող` բարբաջանքի դիմաց» սկզբունքով մերթընդմերթ մեր բոլորի համբերությունն է ստուգում: Համբերելուց բացի մենք նաև արհամարհել գիտենք: Բայց արի ու տես, որ ադրբեջանալեզ այս մարդուն թվում է, որ մեզանում մոլորվել են` թե իր հետ ինչպես վարվեն: Եվ «Ենի մուսավաթ» թերթին տված հարցազրույցում ինքնագոհ ասում է. - Տրիբունալը (բառի հայեցի հոմանիշը միտումնավոր չենք գրում.¬ խմբ.) ոչ մի կերպ չի կարողանում որոշել` ինչ անել ինձ հետ. սպանե՞լ, կալանավորե՞լ, վռնդե՞լ: Այսպես էլ ապրում ենք: Տրիբունալ ասելով նա նկատի ունի իր իսկ մոգոնած զավեշտալի մի ցնորամտությունը. - Մեր հասարակական¬քաղաքական դաշտի առանձնահատկությունը 80-ականների վերջի «Ղարաբաղ» կոմիտեի մոդեռնացված մեկնակերպի` ռազմա-հայրենասիրական տրիբունալի առկայությունն է: …Որպեսզի այստեղ քո գոյությունը պահպանես, պետք է հնազանդ լինել և պահպանել բոլոր արարողակարգերը, խոնարհումներ և ողջույններ ուղարկել այդ տրիբունալին… Ամեն ինչ պարզ է, չէ՞. այս մարդուկն, ուրեմն, իրեն (ու իր նմաններին) կորամեջք պահող «տրիբունալի» կարիք ունի: Ու քանի որ այստեղ իր «խոնարհումները և ողջույններն» ընդունող այդ ուժը կամ չկա, կամ իրեն բանի տեղ չի դնում, ինքն էլ ստորաքարշությունը բարձր գնահատող մեր ոսոխի ճամբարն է անցել: Նրա նման մեկ (նույնիսկ մի քանի) դավաճանով սթափ մտածողների մեր բանակը չի նոսրանա: Ոչ էլ հայկական ցավով տապակվող ադրբեջանցիների բարեկամների թիվը կավելանա: Նույնիսկ նմաններին փողոտող կառույցները հանկարծ կարող են հասկանալ, որ գեորգիվանյան խամաճիկներ կերակրելը նույնն է, ինչ ժողովրդի ասած` «շաքարը` շան բերան»: «Ենի մուսավաթի» հետ գյալաջին ավելի «գլոբալ» խնդիրներ է արծարծում: Օրինակ, «գոսպոդին» Վանյանն ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքը: Ընթացքի գնահատականը թող իր գլուխն ուտի: Բայց յոլդաշ¬գոսպոդինը լպրծուն մտքի «թռիչք» է կատարում` հիշելով քսանամյա վաղեմություն ունեցող ինչ¬որ մեկի խոսքը` «Ղարաբաղը տարածքի հարց չէ, դա Ղարաբաղի հարցը չէ, դա բոլորովին ուրիշ հարց է… Ղարաբաղը այնքան չարժե, որքան մենք վճարել ենք նրա համար»: Ինչո՞ւ միայն Ղարաբաղը, կյանքում ամեն ինչ գեորգիվանյանական պնակալեզների համար արժե այնքան, որքան իրենց կվճարեն` զառանցամտութան դիմաց: Ահա հատվածներ` նրա խեղված մտքերից. - Մեր անկախության հիմքում դրված էր ջայլամային քաղաքականությունը, և այնպես, ինչպես մենք այն ժամանակ «չնկատեցինք», որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կենսագործում ենք օտար տարածքում, մենք հետագայում էլ գլուխներս ավազի մեջ թաքցնելով, չենք նկատում իրավական և քաղաքական բազմաթիվ «չկցումները» անկախ Հայաստանի կենսագրության մեջ: Բայց ինչպե՞ս կարող է ամբողջ ժողովուրդը հանկարծ ջայլամի վերածվի: Պարզվում է` կարող է, եթե ստիպեն… Դժվար է ասել, թե «մեր» ասելով նա ում նկատի ունի. անհեթեթ իր բառակույտում Հայաստան անունն է օգտագործում, բայց նրա համար «մեր»¬ը կամ Ադբրեջանը, կամ էլ փողատուները պետք է որ լինեն: Եվ եթե Ադրբեջանն է, ուրեմն «տղեն» ճիշտ է ասում` Ղարաբաղն իր ախպեր¬քոչվորների համար օտար տարածք է: Ու եղել է բռնակցվա´ծ տարածք, որին տիրելու երազխաբությունից մինչ օրս ուշքի չեն գալիս ելուզակները: Սրանք վայնասուն են բարձրացնում, օդից փող բռնող հացկատակներն էլ դամ են պահում: Այս խեղկատակությունն էլ նոր չէ` ոսոխի թխած սցենարներում: Պարզապես այս վայնասունից սիրտդ ցավում է մեր Տղաների համար, ովքեր իրենց կյանքը դրեցին` պատմական արդարության վերագտնումի զոհասեղանին: Սիրտդ ցավում է ժանտ ոսոխի արյան խրախճանքից նաև գ.վանյանակերպ անարժանների անվտանգությունը պաշտպանող մեր զինվորների համար: Բնականաբար, ադրբեջանցոց սարսափ մեր Բանակը չէր կարող դուրս մնալ յոլդաշների գյալաջուց: Եվ այդ հարցին գեորգիվանյան թշնամաբարբառի պատասխանի սկիզբը հենց իր կեցվածքի դիպուկ բնորոշումն է (դե, ուրիշների թերություններից մարդ¬արարածը տեսնում է միայն այն բացասականը, որի կրողը հենց ինքն է): - Մարդկանց վիշտը հանվում է շուկա,¬ ասում է նա: Այո, այդ մորմոքը ամոթալի տուրևառի վերածողների պակաս չունենք: Նույնիսկ թշնամու ականջներն ենք շոյում գեորգիվանյանատիպ հայ կոչվողների բերանով: Ադրբեջանական բանակում ու ընդհանրապես, երկրում առկա խմորումները քի՞չ են: Չէ´, սողալու համար ծնվածն չորեքթաթությունից վեր բարձրանալ չի կարող: Ի˜նչ արած: Այդպիսիներից մեզ միայն արհամարհանքը կփրկի: Իսկ եթե երբեմն էլ մեզ թույլ ենք տալիս անդրադառնալ նրա ու նմանների բարբաջանքներին, ապա միայն այն պատճառով, որ բանականությունը ստամոքսի հետ շփոթող մարդկանց մեջ արդար ընդվզում է ծնվում: Հենց նրանց էլ ուզում ենք ասել. գետնաքարշների ծամածռությունները պետք է տեսնել` գիտակցելու համար, որ այդպես չի´ կարելի ապրել: Իսկ Գ. Վանյանին, եթե դեռ ունակ է ընկալել, կուզենայինք ասել` մեր ժողովրդի ու երկրի մասին ստեր դուրս մի´ տուր, մենք էլ կփորձենք քո մասին ճշմարտությունը չասել: «ԱՎԱՆԳԱՐԴ»