Վարչապետը զզված է իր երկրից


Սիլվիո Բեռլուսկոնին հեռախոսային մի զրույցի ժամանակ իր հայրենիքն անվանել է «կեղտոտ երկիր»: Դատախազությունը ձայնագրել է Իտալիո վարչապետին շանտաժի մեջ կասկածվող թղթակից Վալտեր Լավիտոլոյի հետ Բեռլուսկոնիի հեռախոսազրույցը: - Ես աշխատում եմ մաքուր և բաց: Իմ ամեն գործը բացարձակ թափանցիկ է, դրանում հանցանք չկա: Մարդիկ կարող են խոսել` ինչ ուզում են, բայց դրանք միայն խոսքեր են: Ինձ համար միևնույն է: Մի քանի ամսից ես ծրագրում եմ հեռանալ և զբաղվել իմ անձնական գործերով: Ես կգնամ այս անտանելի երկրից, որից սիրտս խառնում է,¬ վարչապետի խոսքը մեջբերել է թՈջպՑՈ.Հց¬ն: Երբ խոսակցության բովանդակությունը բացահայտվել է, Բեռլուսկոնին հրաժարվել է իր խոսքերից և հայտարարել, որ ինքը մնալու է` «որպեսզի փոխի երկիրը»: - Իտալացիներն են նրանից հոգնել,¬ անդրադարձրել է սենատի փոխնախագահ, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Լուիջի Զանդան:¬ Միջազգային արենայում մենք նմանվում ենք մի երկրի, որը կառավարում է ծաղրածուն: