Հանուն մեծահասակների հեղինակության


Նոր ուսումնական տարեմուտին բրիտանական կառավարությունը հիշել է վերջին ժամանակներում տեղի ունեցած լոնդոնյան անկարգությունները, երբ դպրոցականներն ու ուսանողները բուռն կերպով բողոքում էին ուսման վարձի բարձրացման դեմ: Զգուշանալով կատարվածի կրկնությունից, իշխանությունները եզրահանգում են կատարել, որ մտրակը բլիթից ավելի լավ է և պատրաստվում են ուսուցիչներին պաշտոնապես թույլատրել… մանուկներ դառնալ: Մինչ հիմա տեղական դպրոցի ուսուցիչները, չենթարկվող աշակերտներին պատժելով, պետք է արձանագրեին բոլոր նման դեպքերը և դրա համար հաշվետվություն ներկայացնեին: Հիմա երեխաներին կարելի է պատժել հենց այնպես: Անցյալ հինգշաբթի կրթության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ հարկավոր է ուսուցիչներին թույլատրել իրենց ֆիզիկական ուժն օգտագործել անդաստիարակ աշակերտների նկատմամբ: Դա կօգնի «վերականգնել մեծահասակների հեղինակությունը»` տեղի ունեցած անկարգություններից հետո: - Ինձ թույլ տվեք առավելագույնս պարզ լինել: Եթե որևէ ծնող հիմա դպրոցում լսի «Ներեցեք, մենք իրավունք չունենք ֆիզիկապես ձեռք տալ ուսանողներին» արտահայտություն, ապա այդ դպրոցը ճիշտ չէ: Խաղի կանոնները փոխվել են,¬ հայտարարել է Գոուվը: Նրա համոզմամբ, հատկապես սկզբնական դասարաններում ավելի շատ տղամարդ ուսուցիչներ պետք է լինեն: Նրանք երեխաներին իրենց ուժը ցույց կտան, իսկ դպրոցականները մեծ հարգանք կտածեն նրանց հանդեպ: The Guardian¬ի տեղեկատվությամբ` այս աշնանն արդեն բրիտանական դպրոցներում դասաժամեր կունենան նախկին զինծառայողները: Իսկ գուցե ճի՞շտ է նախարարը. հայրական ապտակը տարիների հեռվից միշտ սիրով է հիշվել: Մեծ գուսանն էլ ասում էր, չէ՞. «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի´ մնա»: