_ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Շնորհավորանք սեպտեմբերի 1-ի առիթով Վենետիկի հանձնաժողովը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ քաղաքական էլիտայի ներկայացու ցիչներին` ժողովրդավարացման նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Վերահաստատվել է, որ ուսումնառությունը տևելու է ևս 12 տարի: Վայրի Արևմուտքի վտանգները Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ընտանի կենդանիների մեծ գիտակ Հմայակ Հովհաննիսյանը գրում է նոր աշխատություն «Անասնաֆերմայի հոշոտումը վայրի գազանների կողմից» թեմայով: «Աջ» կոմունիստը Եթե Լենինը ողջ լիներ, կոմունիստ Յուրի Մանուկյանի վերաբերյալ կգրեր հոդված` «Աջության մանկական հիվանդությունը հայկական կոմունիստական գաղափարախոսության մեջ» վերնագրով: Ի հարգանս հոգեզավակի Ըստ մեր աղբյուրների, երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այցելի Հայաստան, կմատուցվի ՕԵԿ-ի հոգեհանգստյան պատարագ, որին ներկա կլինի նաև բարձրաստիճան հյուրը: Գալիլեյի ոճով Ասում են` Հայաստանը լքելուց առաջ Ջոն Էվանսի վերջին խոսքերն են եղել. «...Եվ այնուամենայնիվ, ցեղասպանություն եղել է»: Օրինակ վերցրեք Դետոչկինից «Մտավորականների ֆորումին» հարկ է հիշեցնել, որ հայտնի ֆիլմի հերոս Յուրի Դետոչկինը մտավորական չէր, բայց քաղաքի կաշառակերների ցուցակը կազմել էր միայնակ և անվրեպ: Եթե «ֆորումը» թացն ու չորը խառնի իրար, հրդեհ չի բռնկվելու, ընդամենը թանձր ծուխ է դուրս գալու` կուրացնելով սեփական աչքերը: Հարկահավաքություն նաև արտերկրում Փոխարժեքային խաղերով կենտրոնական բանկը արտերկրում ապրող հայերին ստիպում է մուծել ավելացված ՓՈԽարժեքի հարկը: Երգի մշակումը` Տիգրան Կարապետյանի Ծփում է Սևանը, Կանչում է Սևանը, Լողում է ջրի մեջ, Ողջ ընտրազանգվածը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ