Գերմանացիները` նացիստների զոհ


Գերմանական պատմագրության մեջ նոր միտում է նկատվում. հետազոտողների երիտասարդ սերունդը տարվել է «դաշնակիցների» կազմակերպած բռնաճնշումների, գերմանացիների շրջանում ինքնասպանությունների համաճարակի և 14 միլիոն գերմանացիների բռնի տեղահանման ուսումնասիրությամբ: The TiΗes-ը, ուշադրություն հրավիրելով այս փաստի վրա, եզրակացրել է, որ շեշտադրվում է «հասարակ գերմանացիների տառապանքները»:

Գերմանական ForsΖ Institute-ի կատարած հարցումներն ամրագրել են, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտը գերմանացիների մեծ մասը համարում է ազատագրում: Պատերազմում իրենց երկիրը պարտված է համարում 9 %-ը, մինչդեռ 2005 թ. այդպես էր մտածում բնակչության 34 %-ը:

Ֆլորինա Հուբերի հեղինակած «Զավակս, խոստացիր, որ ինքնասպան կլինես» գիրքը նվիրված է Գերմանիայի կապիտուլյացիայից հետո երկրում բռնկված ինքնասպանությունների ալիքին: Այնտեղ արծարծվող այն գաղափարը, որ հասարակ գերմանացիները նույնպես զոհեր էին` շարունակում է ռիսկային, վտանգավոր մնալ: Այսպիսի տողեր կան գրքում.

- Մեզ հետապնդում է ինքներս մեր մասին որպես չարագործ մտածումը, իսկ ուրիշ ինչ-որ բան առաջարկելը նախկինի պես խայտառակության առիթ է (inoΘressΖ):

Իսկապես, հոգեբանական ծանր բեռ է իրեն հարգող ազգի ու անհատների համար: Բեռ, որից երկրորդ-երրորդ սերունդներն էլ չեն ձերբազատվում: