Մոսկվան անաղմուկ կդառնա՞


Համենայն դեպս` բնակարաններում լռություն հաստատելու ուղղությամբ օրենսդրական ամրագրումներ են ձեռնարկվում: Բայց աղմկոտ փողոցների լռության դեմ ամենամտահոգ իշխանավորներն էլ, թերևս, անզոր են:

Մոսքաղդուման պատրաստվում է փոփոխություններ կատարել Լռության մասին օրենքում: Առաջին հերթին դա կազդի բնակարանը նորոգողների վրա: Ժամը 19.00-ից մինչ առավոտյան ժամը 9-ը կարգելվի աղմկել: Բացի այդ, ճաշի ժամերին` 13-ից մինչև 15-ը, կսահմանվի «խաղաղ ժամ»: Ինչպես տեղեկացրել է «Վեստի Մոսկվա»-ն` լռությունը խախտողերին սպառնում է մինչև 2 հազար ռուբլի տուգանք, իսկ իրավաբանական անձանց` 80 հազար: Լռության մասին օրենքը գործում է 2002 թվականից, և աղմկելն արգելվում է ժամը 23.00-ից մինչև առավոտյան 7-ը: Սակայն աղմուկի դեմ բողոքների 80 %-ը շինարարական աշխատանքներին է վերաբերում: