Հնդկաստանը «հոսում» է դեպ Ասիա
Նեպալի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը Հնդկաստանի և Ասիայի սահմանագծին է` բավական վտանգավոր գոտում, թեև բնական աղետներն այստեղ հազվադեպ են:
-Հենց այդ վայրում Հնդկաստանը տեղաշարժվում է դեպի Ասիա` տարեկան շուրջ 8 սմ արագությամբ: Դա երկրաշարժական ամենավտանգավոր գոտիներից մեկն է: Այլ խնդիր է, որ այնտեղ երկրաշարժեր բավական հազվադեպ են գրանցվում: Սակայն, դժբախտաբար, դրանք չափազանց ուժգին են լինում,- «Միր-24» հեռուստաալիքի եթերում մանրամասնել է գիտաշխատող Ֆեոդոր Շեբալինը:
Որոշ գիտնականներ է´լ ավելի մտահոգիչ կանխատեսում են արել` Նեպալում կատարվածը համարելով հզոր երկրաշարժերի ամբողջ մի շարանի ընդամենը սկիզբը: Ընդ որում, տարածաշրջանում այդ աղետները կարող են պարբերաբար կրկնվել առաջիկա 75 տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ Նեպալում 7,9 բալ մագնիտուդ հզորությամբ ցնցումներն ավելի քան 6,5 հազար մարդկային կյանքեր են խլել. զոհերի շարքում պատկառելի թիվ են կազմում օտարերկրացի զբոսաշրջիկները: