ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման միջազգային բարձր հնչողությամբ կարծես թե կոտրվեց համամարդկային անտարբերության դարավոր սառույցը: Տասնյակ երկրների կողմից անցյալ դարասկզբի աննախադեպ ոճրագործության պատմական իրողության պաշտոնական ճանաչումը հույս ներշնչեց, որ շուտով կփլվի նաև թուրք ենիչերիների հետնորդների մերժողական մարտավարության չինական պարիսպը և վերջապես լույս կվառվի պատմական արդարության հաղթանակի ճանապարհին: Սխալված չենք լինի, եթե փաստենք, որ համազգային լավատեսության արշալույսին մեծապես նպաստեցին համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների միակամ ընդվզումը ցեղասպանություն կոչված չարիքի դեմ: Հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության կուռ համակարգված ջանադրությամբ 2015-ի մեր գլխավոր ասելիքի համընդհանուր կարևորությունը հայարմատ և այլազգի բազմաբազում արվեստագետներ ի խորոց սրտի վերահաստատեցին Երկիր մոլորակի բոլոր հայաբնակ վայրերում: Առանց բացառության: Եվ մարդասիրական այս համախմբման ստվար շարքերի ավանգարդում առանձնակի խանդավառությամբ մեկտեղվեցին երաժշտարվես տի մունետիկները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ