Միջնամատից գազազած կապիկը


Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ կապիկին միջնամատ ցոււյց տաք: Ենթադրում եք, թե մարդակերպ կաթնասունը ոչինչ չի հասկանա և սուսուփուս կշրջվի - կգնա՞:

Հույս չունենա´ք: Որ նրանք մարդկային հայհոյանքի այս «լեզուն» էլ գիտեն` սեփական փորձով համոզվել է հնդկաստանցի պատանին:

Թե ինչու էր տղան միջնամատ ցույց տալիս կապիկին, երևի ինքն էլ չգիտե, բայց վիրավորվելով նրա անկիրթ պահվածքից, կապիկը հարձակվել է` նրան դաստիարակելու:

Խիմաչալ-Պրադեշ նահանգի Շիմլա քաղաքում դեռահասն անցնում է մի պարիսպի մոտով, որտեղ նստած կապիկը սկսում է ուշադիր զննել նրան: Հետո բարձրանում է պարսպի վրա ու այնտեղից է հետևում տղային: Վերջինս երևի սովորության համաձայն կենդանուն մատ է ցույց տալիս` միջին մատը: Եվ կապիկը ակնթարթորեն հարձակվում է պատանու վրա: Անսպասելիությունից տղան ընկնում է ու թավալվում գետնին: Համոզվելով, որ իրեն հայհոյողը վնասվել է, կապիկն անշտապ վերադառնում է իր տեղը (տեղեկացրել է Mirror-ը):

Այնպես որ` կենդանական աշխարհը հայհոյանք էլ չի հանդուրժում: