ՀՈՒՄՈՐ


*** - Ամուսինս խնդրել է, որ իր ծննդյան օրը որպես նվեր մատուցեմ ինձ: Դե, հո չէի կարող նվերը մատուցել առանց շքեղ փաթեթավորման: Ստիպված էի ինձ համար ընտիր զգեստ, կոշիկներ ու թանկարժեք զարդեր գնել: Ամուսնուս համար ես ոչինչ չեմ խնայում:

 

*** - Ո՞նց է ընտանեկան կյանքդ:

- Ոնց որ ԽՍՀՄ-ում:

- Այսինքն, ձեզ մոտ ամեն ինչ ընդհանո՞ւր է:

- Չէ, սեքսի մասին ոչ խոսում ենք, ոչ էլ մտածում:

*** Կանայք տրամաբանությունը չեն սիրում, որովհետև դա խանգարում է նրանց ամուսնուն համոզելու, որ 10 զույգ կոշիկը և 20 զգեստը անհրաժեշտություն են:

*** - Ի՞նչ տարբերություն ճշտի և ճշմարտության միջև:

- Ճիշտը դժվար է թաքցնել, իսկ ճշմարտությունը դժվար է գտնել:

*** - Էս ի՞նչ անբարոյականություն է. ես երազում եմ, բայց իմ երազանքներն իրականանում են ուրիշների մոտ: Տեսնես էդ ուրիշները ո՞նց են գողանում իմ երազանքները:

*** - Անմտություն է «սև օրվա» համար փող պահելը. փողը պետք է ներդնել` լուսավորելու օրերը: