Շփոթել էր դուռը


Մոսկովյան շինարարական մի կազմակերպության մենեջեր Վլադիմիր Մ.¬ն գործազուրկ դարձավ հարազատ հիմնարկի 10-ամյա հոբելյանի բուռն տոնակատարությունից հետո£ Մերձմոսկովյան մի հանգստյան տուն մեկնելով, կոլեկտիվի անդամները նախ իրենց սենյակների բանալիներն են ստացել և տեղավորվելուց հետո գնացել են ուտել¬խմելու, պարելու£ Սենյակների բանալիներն էլ թողել են ընդհանուր սրահի սեղանիկին` շատերը նույնիսկ չհիշելով իրանց համարը£ Գիշերվա ժամը 1¬ի սահմաններում Վլադիմիրը հոգնել է ու գնացել իր սենյակ` հանգստանալու£ Առանց լույսը վառելու, հենց բազմոցի վրա էլ ննջել է£ Հանկարծ զարթնել է կնոջ ու տղամարդու ձայներից, որոնք ներս մտնելով, արագ տեղավորվել են բազմոցի կողքի մահճակալին£ Վլադիմիրն իսկույն ճանաչել է տղամարդու` հիմնարկի ղեկավարի ձայնը և սսկվել է` զույգին չխանգարելու բարեկրթությունից մղված£ Բայց ինչ¬որ պահի հանկարծ սկսել է անզուսպ քրքջալ` մատնելով իր ներկայությունը£ Հետո պարզվել է, որ նա սխալմամբ շեֆի սենյակի բանալին է վերցրել ու ներսից չի փակել դուռը£ Իսկ շեֆը, մտապահել է իր սենյակի համարը և, բանալին չգտնելով, մտածելով, թե մոռացել է փակել դուռը, աշխատակցուհիներից մեկի հետ ներս է մտել բաց դռնով£ Հաջորդ օրը Վլադիմիրին խնդրել են աշխատանքից ազատվելու դիմում գրել£