«Պետք է մարդուն վայել ապրել, որ անտարբերությունից դավաճանություն չծնվի»


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Մենք անցնելիք ուղին` հեշտ, թե դժվար, մնեք ինքներս ենք ընտրել£ Ասում եմ մենք, որովհետև մենակ չեմ ապրում. ապրում եմ ընկերներիս ու ինձ պես մտածող մարդկանց հետ£ Այլ տեսակ անձանց հետ ուղղակի չեմ շփվում£ Ունեմ ընկերական մեծ շրջապատ և դեռ դավաճանության դեպք չեմ արձանագրել` չհաշված ինչ¬որ փոքր երևույթներ£ Դժվարությունները երևի նյութականի հետ են կապված, բայց այդ նյութական ասվածը գումարայինը չէ, զուտ նյութի խնդիրն է£ Այսօր, թեպետ դժվար ճանապարհով, բայց ունեմ ընտանիք, ընկերներ, որոնցով ինձ երջանիկ եմ զգում£ Մնացած խնդիրները լուծելի են£ Հոգեբանական դժվարություններից փորձում եմ ինքնուրույն դուրս գալ. որևէ մեկին չեմ ներքաշում դրանց մեջ£ Մարդիկ տարբեր են. մեկն ապրում է այնպես, որ ուրիշին վնաս չտա. մյուսն էլ` վնաս տալու առիթ չունի, բայց միջոցներ է փնտրում դիմացինին վնասելու համար£ Հոգեբանական խնդիր ասվածը լայն հասկացություն է£ Ցանկացած սոցիալական խնդիր կարող է հոգեբանական ակունք ունենալ£ Մի բան կա, որ փորձում եմ ինձանից հեռու վանել. դավաճանությունն է£ Խոսքս միայն հայրենիքի, ընտանիքի դավաճանության մասին չէ, այլ ընդհանուր, համամարդկային£ Սիրում եմ տվածս ետ ստանալ, այսինքն` այն անկեղծությունը, որ ցուցաբերում եմ ընկերություն անելիս, ուզում եմ, որ փոխադարձ լինի. պարտադիր չէ լիարժեք ձևով, որովհետև գիտեմ ումից ինչ սպասել£ Կարծում եմ` դավաճանությունը երկրագնդի քաղցկեղն է£ Եթե դավաճանությունը չլիներ, ազգամիջյան խնդիրներ էլ չէին լինի£ Քաղցկեղից հիմնականում բուժվում են նրանք, ովքեր հոգևոր անտարբերությամբ են նայում այդ հիվանդությանը£ Լավի հանդեպ պետք է ուշադիր լինել, վատն` անտարբերության մատնել£ Ես փառքի հասնելու ճանապարհը չեմ ընտրել£ Ասում եմ, ինչը զգում եմ, ու այդ զգացածս տեղ է գտնում նաև իմ երգերում£ Այսօր մտավորական հասկացությունը մի տեսակ ուրիշ ձևաչափի մեջ է£ Ինձ համար մտավորականը նա է, ով չի վանում իրենից տառապանքը, այլ փորձում է հաղթահարել£ Ես ո°չ վատատես եմ, ո°չ էլ տխուր մարդ£ Իսկ երգերս ծնվում են ինչ¬որ զգացողութ յուններից, ապրումներից£ Եթե ասելիք չի լինում, ինձ չեմ ստիպում գրել£ Գովազդի համար երգ գրել եմ. դա որպես աշխատանք£ Բայց այսօր քայլերգ չեմ կարող գրել£ Քայլերգ գրել եմ այն ժամանակ, երբ զգացել եմ, որ «Հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդվոց հայաստանյան»` դասական ոճի քայլերգ£ Բայց այսօր չեմ կարող գրել` հայոց լեռներն ուժ են տալիս. որպես կերպարվեստ դրանք նույնն են մնացել, բայց ոգին է պակասել£ Նժդեհը դիպուկ է ասել. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը` մշակույթն ու ժողովուրդը»£ Երգերս են տխուր ծնվում. ինչպե՞ս կարող են ուրախ լինել, երբ տեսնում եմ, որ հայրենիքի հանդեպ որևէ զգացմունք չունեցողն այսօր հայրենասիրական երգեր է գրում£ Եվ սա դառնում է տեսակ£ Ուզում եմ` այսօրվա մեր սերունդը հասկանա, որ հերոսը օլիգարխը կամ նյութատենչ մարդիկ չեն, այլ նրանք, ովքեր Եռաբլուրում են£ Մեր ժամանակ հերոս կերպարները Անդրանիկներն էին, Չաուշները, Պետոները£ Դե արի ու այս սերնդին բացատրի` ովքեր էին նրանք£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդ նույնն է` մտածես` հայրս ուրիշ կնոջ ընտրած լիներ... Բառացի համեմատություն եմ անում, որովհետև` Հայր Աստված, Մայր Հայրենիք£ Երբ լսում ենք ինչ¬որ տիեզերական սպառնալիքի մասին, նոր ենք միայն զգաստանում ու տիեզերքի մեջ ինչ¬որ փրկություն որոնում£ Մեր բաժին տիեզերքը որոշել է` մենք պետք է հայ լինենք, մեր երկիրն էլ` Հայաստանը£ Ամեն դեպքում հայից հետո ինձ ավելի հարազատ են իտալացիները, բայց դա չի նշանակում, ուզում եմ ազգս փոխել£ Բոլոր ազգերին էլ սիրում եմ£ Թուրքին չհաշված, դա ուրիշ զգացողություն է£ Բայց չեմ ուզում սահմանափակել հայրենասիրությունս նրանով, որ թուրքին չեմ սիրում£ Երբ պահում ու պաշտպանում ես քոնը, չի նշանակում` մյուսին չես սիրում£ Հայրենիքը մեր մեծ ընտանիքն է£ Ինձ համար հայրենիքը համեմատական է մոր հետ. չի կարելի մորը սիրել, իսկ հայրենիքը` ոչ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ես այն եմ, ինչ կամ, ինչպես ապրում եմ£ Գրում եմ այն, ինչ ապրում ու զգում եմ£ Նույն ձևով էլ երեխաներիս եմ դաստիարակում, առաջին հերթին` որպես մարդ, հետո նոր` մասնագետ. լինի ջութակահար, դաշնակահար, թե մարզիկ, միևնույնն է, որովհետև մասնագիտությունը մարդու համար արտահայտվելու միջոց է£ Ինձ համար, օրինակ` էլեկտրիկը, ով լավ մարդ է, ավելի է կարևորվում, քան անհասկանալի ինչ¬որ կերպար, ով մասնագիտությամբ արվեստագետ է£ Մենք այսօր ՄԱՐԴՈՒ խնդիր ունենք£ Պետք է մարդուն վայել ապրել, որ անտարբերությունից դավաճանություն չծնվի£ Յուրաքանչյուրս էլ ունենք վատ բաներ, բայց ինքնամաքրման ճանապարհով պետք է վանենք այն մեզանից£ Պետք է փորձել այնպես ապրել, որ ինքներս մեզ հետ անկեղծ լինելուց չխուսափենք£ - Ի՞նչն է Ձեզ համար առեղծվածային£ - Մահն է£ Հիմա ավելի հաճախ եմ մտածում` լավ, ո՞ւր ենք գնալու... Չեմ կարծում, թե Աստված մարդկանց մեղք է տվել, որ դժոխք ուղարկի£ Այդ փորձությունը չգիտեմ` ուր է տանելու£ Երբ տիեզերքի հետ փորձում ես կռիվ տալ, այդ անհայտությունը ստիպում է քեզ հասկանալ, որ հավերժություն կա. որտեղ և ինչ տեսքով` չգիտեմ, բայց կա£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Կյանքն ինքը զավեշտալի դեպք է£ Ես վերջերս ապրելու շատ հետաքրքիր բանաձև եմ գրել` մի քիչ հումորով ապրել£ Լավ իմաստով հումորով£ Փորձում եմ ուրախ բաներ գտնել£ Լրաբեր ու նմանատիպ բաներ քիչ եմ նայում կամ լսում, փորձում եմ իրականությունից մի փոքր դուրս նայել£ - Մանկության այն հուշը, որ ուղեկցում է Ձեզ£ - Մի ռեժիսոր ընկեր ունեի, ասել է. «Մարդու, ամենաթանկ տարիքը մինչև 8 տարեկանն է£ Երբ արդեն հասկանում ես ժամանակավոր կյանքի իմաստը, զգում իրականության հետ շփումը, կյանքը գույներից փոխվում է սև ու սպիտակի»£ Այսինքն` գունավոր կյանքը մինչև 8 տարեկանն է£ Որովհետև մինչև 8 տարեկանը տոնածառն ուրիշ ձև ու իմաստ է ունենում, Ձմեռ պապիկին ուրիշ ձևով ես սպասում. ջերմության զգացողություններն ուրիշ են լինում£ Ես կուզենայի` մարդիկ հոգով մի քիչ մանուկ մնային£ Կենսաբանական մեծության մասին չէ խոսքս£ Հիմնականում մեծանում են նրանք, ովքեր սկսում են իրենք իրենց սիրել£ Այդ պատճառով էլ ուզում եմ` մեր մեջի երեխային երես չտալ, այլ ընկերություն անել նրա հետ£ Հիշում եմ` 5 տարեկան էի, այնքան էի հավատում տոնածառին ու այդ ամեն ինչին, որ տոնածառի կլոր ու փայլուն խաղալիք կերա£ Շատ եմ ուզում` հիմա այդ հետաքրքրությունն ու սերը մնա երեխաների մեջ£ Հայրս ու մայրս անժամանակ են մահացել. շատ վաղ եմ զգացել վշտի ցավը, բայց ոչ մի անգամ չի եղել` տոնածառ չզարդարեինք տանը£ Չեմ ուզում տոնածառը տանից պակասի£ Միակ բանն է, որ բոլորս ենք սիրում£ Ուզում եմ` մարդիկ այնպես մեծանան, որ տոնածառը գոնե սիրեն£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ