Գետնատնակում


1998-2000 թթ. Աղասի Հակոբյանը ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Շարքի առաջին հրապարակումը նվիրվում է արցախյան գոյապայքարի կարկառուն դեմքերից մեկին` Պետոյին£ Հեղինակը Պետոյի մարտընկերոջ` Վիտալի Դավթյանի հետ զրույցը ձայնագրել է 1999 թ. փետրվարի 14¬ին£ Մռավի հսկայական զանգվածից քամին թափ հավաքելով ընկնում էր Թարթառի կիրճը, ապա սուլելով սփռվում էր բլրակների ու դաշտի վրա` ուր և գտնվում էին Պաշտպանական բանակի մարտական հենակետերը£ Գետնափոր ապաստարանում կամ ավելի ճիշտ «բլինդաժում» մոմը սրթսրթում էր մերթընդմերթ ներս սպրդող քամուց£ Ապաստարանում զորամասի հրամանատարի տեղակալը` Վիտալի Դավթյանը, պատմում էր մի քանի տարի վաղեմությամբ դեպքերի մասին ու ակնածանքով անդրադառնում Պետոյի` Պետրոս Ղևոնդյանի կերպարին£ - Որքան էլ խոսեմ նրա մասին, քիչ է, հավերժության մասին դարերով են խոսում£ Իհարկե£ Պետոն բացի հայրենասեր լինելուց` բնածին օժտված է եղել կազմակերպչի, ռազմագետի ունակություններով£ Արցախյան շարժման հենց առաջին օրերին նա նվիրվում է պայքարի գաղափարին և հավաքագրում է ազատամարտիկների£ Պետոն սկզբնական գործունեությունը ծավալել է Շահումյանի շրջանում£ 1991 թ. ապրիլին Խորհրդային զինվորական հրամանատարության ձեռնարկած «Օղակ» գործողության հետևանքները թեթևացնելու գործում մեծ ներդրում է ունենում` անվտանգ դարձնելով հայերի բռնագաղթը£ Ադրբեջանական իշխանությունները «Օղակի» միջոցով հասնում են իրենց նպատակին` հայաթափում են Շահումյանը` Գետաշեն, Մարտունաշեն... - Պետոն կողմնորոշվում էր անմիջապես£ Բավական էր մի հայացք նետեր տեղանքի վրա, ապա ճշտորեն ֆիքսում էր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը և հեռատես ու օբյեկտիվ նկատառումների շնորհիվ կազմակերպում էր պաշտպանությունը կամ հակագրոհը... - Մինչ մահ Պետոն ինձ համար կմնա բարոյական, քաջ ու անձնուրաց մարդու կերպար... - Պետոն կարճատև այցով մեկնել էր Երևան, երբ վերադարձավ ռազմաճակատ, թշնամու օդուժը ռմբակոծում էր£ Նա արագորեն իրեն գցեց գետնատնակ և «Իգլան» (հակաօդային ինքնուրույն կառավարվող հրթիռներ) ուսին դուրս եկավ£ Թշնամու ինքնաթիռը մեր գլխավերևում պտույտներ էր կատարում` ճշգրտելով թիրախները£ Պետոն զենքն ուսին օդանավի հետ պտտվում էր, այդ պահին նրա դեմքը վճռականություն էր արտահայտում` ուր որ է կպայթեցնի թուրքի ռմբակոծիչը£ Տղաները չորս կողմից գոռում էին` խփի°ր, Պետո, խփի°ր, Պետո, սակայն նա համբերատար էր£ Վերջապես հրթիռն արձակվեց և թշնամու ավեր ու մահ սփռող ՄԻԳ-25¬ը վայր ընկավ... - Ո՞ր մի դեպքը հիշեմ, ո՞ր մի սխրանքի մասին պատմեմ£ Պետոյի մեջ կար ինչ¬որ արիական, առասպելական բան, նրան բնութագրելը դժվար է... Պետոյի լեգենդար գումարտակի 1¬ին վաշտի հրամանատարը կտրվեց հիշողություններից ու զինվորներին ասաց. - Մենք պետք է անչափ ուրախ լինենք, որովհետև մեր բանակը, Պետոների շնորհիվ, ամուր հիմքերով է կառուցվել, անցած ճամփան կարճ, բայց փառահեղ է, տասը տարի հետո արդեն մեր բանակն ամբողջովին պրոֆեսիոնալ կլինի, վստահ եմ դրանում£ 14.02.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. 1999 թ. Վ. Դավթյանի այս պատգամը մարգարեություն չէր, այլ` իրատեսություն. չէ՞ որ մեր բանակի հիմքում այնքա¯ն արյուն կա հեղված` այդ թվում նաև մի քանի անգամ վիրավորված Վիտալի Դավթյանի արյունը£