«ՄԵՂԱ¯, ՄԵՂԱ¯ ԱՐԱՐԱՏԻՆ...»


«Կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, ահեղ, անդիմադրելի` նահանջն է ան... նահանջը հայերուն հոգիներու... Գլխի պտույտ տվող զառիթափին վրա սա նահանջը կջնջե, կձուլե, կանհետացնե ամեն բան£ Կնահանջեն ծնողք, որդի,... բարք, ըմբռնում, բարոյական, սեր, լեզուն. բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա¯, մեղա¯ Արարատին»£ ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ «Թուրքի հաղթական մույկի հարվածով» Պոլսից Փարիզ նետված հայերի կենսակերպի անդրադարձը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Նահանջը առանց երգի» (բեմադրիչ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյան) ներկայացման երևանյան առաջնախաղի հանդիսատեսին նախևառաջ գրավեց Շահնուրի մոտ մեկդարյա վաղեմության (1927-29 թթ.) վեպի և ֆրանսիական գեղանկարչության (հատկապես` Պիկասոյի) խորունկ ընկալմամբ գտնված նկարչական խաղացկուն, թող որ ընդհանուր առմամբ աղքատիկ միջոցներով իրագործված կերպարով£ Իր բազմամյա բեմափորձի տեսիլքով` Արթուր Հարությունյանը կարողացել էր «հայրենիքի մը գաղափարը շատ անգամ գարշապար մըն է», ավաղ, մշտնջենական բանալիով շեշտադրել գրեթե անփոփոխ աղերսները անցյալ և ներկա դարամուտերի հայության աշխարհասփյուռ դեգերումների, ապազգային նկարագրի, կենսամտածողության, բարոյալքված վարքագծի£ Ծածուկ պոռնկագրությամբ մեծ կարողություն դիզած Լեսքյուռի (Բագրատ Գևորգյան) լուսանկարչատանը կուշտուկուռ անկյուն գտած Պիեռ-Պետրոսի առօրյայի պարային պլաստիկ թերամարմնավորմամբ` նսեմացվում է ճերմակահանդերձ, ջրացող նախադրությամբ ակնկալվող տպավորիչ թատերազարգացումը դժվարին բեմադրամտահղացման£ «Փարիզուհիներու մոտ ամոթխածության պակասի» թյուրըմբռնումը կանանց դերակատարուհիների (հատկապես` անվարժ պարուհիների)` զգալիորեն գռեհկացնում է շահնուր յան զարհուրանքի էությունը` հայ տղամարդուն խորթ օտար կանանց «արտասովոր համարձակութենեն, լպրշութենեն, ներկեն, հագուստներեն» հարուցված£ Երաժշտական ֆրանսահայ սինթետիկ հենքի ակտիվացմամբ (ձևավորումը` Ռոբերտ Խանոյանի), կիսահայ-կիսաֆրանսիացի ընկերախմբի հավաքական նկարագրի դրվագային ամբողջացմամբ` շուտով գրեթե հաղթահարվում է առաջին տեսարանների ծանրընթաց, մասնակիորեն հասկացվող պարզունակությունը£ Պետրոս-Նենեթ (Ժանն) սիրային հիմնարար հարաբերությունների զարգացումը անկեղծանում, տեղ¬տեղ կենդանի համոզչականություն է ստանում£ Կուտակած կատարողական ներուժի անմնացորդ ներդրումով է իր հերոսին հնարավորինս հավաստի կենդանացնում Մխիթար Մելքոնյանը£ Ռեժիսորական սեղմագրում հիմնականում հարազատ մնալով վիպական ատաղձին` բեմադրիչը, լավատեսության կարոտով, մռայլ դրամատիզմով հագեցած բեմապատումով չարդարացված հանգուցալուծմամբ է վերջակետում ներկայացումը£ Այդուհանդերձ, Պիեռ¬Մելքոնյանը, հազվադեպ «պատանեկան» սայթաքումներով, հաջոցեղնում է ծածանել ավարտական տեսարանում ազգասիրության նորաբողբոջ գաղափարակրի իր դրոշակն այնպես, որ նրա սյուքից համահայկականի շուրջ մշտալլկումի թույլ հոսանքներով ակամա պաշարվում է ամբողջ հանդիսասրահը£ Կարծում եմ, ժամանակավրեպ էր ակնառու արտիստական հմայքով օժտված Հասմիկ Վերդյանին բեմ հանել հոգեբանական ներքին ապրումի որոշակի վարպետություն պահանջող գլխավոր դերակատարությամբ£ Տեսած ու նկատած լինելով գեղեցկատես սկսնակ դերասանուհու առաջին մեծ բեմելը Կոմեդիայի թատրոնում (Սպասուհի ¬ Ժան Անույ, «Շրջազգեստով գեներալները»)` վստահաբար հավատացնում եմ, որ շնորհալի պարմանուհին համարժեք դերերով ու կենսափորձով, բեմադրական սրաչք ուղղորդմամբ դեռ պիտի հասունանա քայլ առ քայլ, որպեսզի ի զորու լինի անսայթաք վերապրել բալզակյան տարիքի հերոսուհու խրթին ճակատագիրը` դրամատիկ կերպավորման հնարքների փորձարկված, անվրեպ ընտրությամբ£ Եվ, ըստ իս, անհամեմատ արդյունավետ կլիներ ու նվազ ջանադիր նրա աշխատանքը, եթե ներդրվեր, ասենք, Մյուզիք¬հոլի դերասանուհու կերպավորման վրա (ի դեպ, ներկայացման մուտքն էլ կշահեր այդպիսով)£ Մինչդեռ... Բնատուր շնորհներով առաջին իսկ մուտքից համակրելի Հասմիկ Վերդյանի բեմական անփորձությամբ ու հերոսուհու կերպարային անլիարժեք բեմադրական «խմբագրմամբ» (ամենևին հարկը չկար Նենեթին հոգեգարության մատնելու) Մելքոնյան-Վերդյան զուգախաղը, նաև դրամատիկ անցումներով առլեցուն վիպական իրադարձությունների ոչ այնքան կուռ թատերայնացումը փոքր¬ինչ ծանծաղ, անհամաչափ հունով է առաջ գնում` կենսական ինչ¬ինչ թատերալիցքեր ստանալով հավատարիմ սպասավոր Կոստանի (Վոլոդյա Հովհաննիսյան) և Սուրեն¬Հրաչ¬Միսակ (Սամվել Ղազարյան, Հարություն Մինասյան, Գագիկ Թովմասյան) եռամիասնության աշխույժ, առավելապես կենցաղագրական «միջամտությամբ»£ Ազգ կորուսյալի ցավագին իրողությունները, ի հայտ գալով «Էրգրեն» ստացված մայրական նամակի ռեֆրենային հնարքով աներևույթ կարևորվող հեռավոր հայրենիքի կերպարով, ընկերային խնջույքներում սպրդող անբուժելի կարոտախտով, իրենց ողջ ահասարսուռ էությամբ բեմատարածք են ներխուժում Զարեհ-Լոխումի կիսախելագար, ողբերգական հայտնությամբ£ Հայրենիք վերադառնալու հնարավոր դռները ապարդյուն թակելուց ուժահատ, մուրացիկի անասնացնող գոյակերպից հյուծված, հաշիշով մթագնած ուղեղով այս խառնափնթոր արարածի մեջ նշույլ իսկ չի մնացել Կեդրոնականի երբեմնի քաղցրաբարո սանից. տարօրինակ է հնչում «Լոխում» մականունը, հնօրյա հուշի անընկալելի ծվեն£ Անկարող այլևս անարև իր կյանքում որևէ ապրեցնող լույսի շող գտնելու, հայրենի ճահճուտների բարեբեր չորացմանը նվիրաբերվելու, կործանման հորձանքին թուլակամ հանձնված` Լոխում¬Աբրահամյանը, նախ, կարեկցանք է արթնացնում իր բեմական անսեթևեթ դրսևորումներին ակնդետ հետևող հանդիսատեսի մոտ£ Ապա` ամոթ. հայի այսօրինակ կերպարանափոխությունը խորունկ խոցում է ազգային արժանապատվությունդ£ Գարեգին Աբրահամյանի հոյակերտ, զգայացունց դերամարմնավորմամբ խորհրդանշական հարկավոր թանձրության է հասնում ներկայացման գլխավոր ասելիքը` օտար ափերում անփառունակ այլասերման անխուսափելիությամբ յուրատիպ սթափության ահազանգի հնչողություն ստանում£ Միաժամանակ խթանելով Մխիթար Մելքոնյանի ստեղծագործական ներշնչանքը` իր Պիեռ¬Պետրոսին վերապահված «բաժնեմասով» առավել սրելու և ավարտական ուժգին ակորդով ամփոփելու ներկայացմամբ հետապնդված գերնպատակի համազգային հրատապությունը մեր օրերում£ Անձնական երջանկության հիմնահատակ փլուզմանը հայեցի նախնական, արժանավայել նկարագրին անհապաղ վերադարձի գիտակցությամբ դիմակայելու պատրաստ Պետրոս-Մելքոնյանը, ի տարբերություն Շահնուրի Պիեռ¬Պետ րոսի, «ներքին խժալուր աղմուկներուն մեջ» արթնացած շատ հին ու հարազատ մեղեդուն ապավինած, ինքնախարազանումից զգաստացած, արիակամ կոչ է անում մաքրել ազգային համընդհանուր դիմագիծը օտար ազդեցությունների այլասերումներից, ինքնությունը վերագտած` տոկալ միաբանված£ Քանզի, կրած փորձություններով իմաստնացած, հավատում է վերստին հայոց փյունիկվող ներուժին£ Երերուն է, անշուշտ, «դրամատուրգիական նախահողը» գլխավոր հերոսի շրջադարձային այս վերափոխման£ Բայց և, համազգային ինքնագիտակցության օրավուր աղճատմամբ, «առանց երգի շարունակվող նահանջով», վաղուց հարատևման նախապայման է դարձել համերաշխ վերադարձը հինավուրց արմատներին մեր պապերի£ Ի վերջո, ականջալուր լինենք սթափության գեթ այս համազգային աղաղակին£ Շրջվենք դեմքով դեպի մեր նվիրական Արարատը£ Ապաշխարենք` մեր կրավորական գոյատևման մեղքի գիտակցությամբ£ Ձերբազատվենք իրենց երբևէ չարդարացրած դարավոր ախտերից ու դադարենք «եսամոլ, անձնասեր, անմիաբան, նպարավաճառ...» լինելուց£ Եթե, իհարկե, իսկապես կամենում ենք արժանիորեն հաստատվել ազգերի համաշխարհային ընտանիքում ու հարատևել առանց անդառնալի կորուստների£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ