ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n ԱՅՍՕՐ հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին: n Շաբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմին կհանձնվեն մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները և 2009թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիև Էլդար Հեյդար օղլին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն