ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ԲԱՐԵՎ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ, ԼԱ՞Վ ԵՔ...»


ՀՀ սփյուռքի նախարարությունը, բարձր գնահատելով անվանի սփյուռքահայ, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի հայրենանվեր գործունեությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակչության խմբագիր Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքի դերն ու նշանակությունը Մոնթե Մելքոնյանի նվիրական կերպարը սերունդներին ներկայացնելու գործում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, անցկացրեց վերոնշյալ գրքի շնորհանդեսը: Միջոցառման պաշտոնական մասում, ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ներկաները մեծ բավականությամբ ունկնդրեցին նաև փոքրիկ համերգը: Մոնթեի մասին վայել, արժանավայել գիրք է գրել հրապարակախոս, ՀՀ ՊՆ հրատարակչության խմբագիր, պահեստի կապիտան Ասպրամ Ծառուկյանը£ Նման գիրք կարող է գրել ոչ միայն Մոնթեի նվիրյալը, նրա անցած ուղին սրտողածությամբ հետազոտողը, այլ` կամային բարձր հատկանիշներով օժտված մտավորականը£ Հերոսի Ձայնի, Արյան, Մեծ կանչի անդրադարձ£ Ժամանակի և իր շնչի մեջ զգացածը£ Այո, մեր կռիվը, մեր պատերազմն արնագունեց Ասպրամ Ծառուկյանի խաղաղ գրիչը. լրագրող-հրապարակախոս, ով տասնամյակներ շարունակ իր ճառագուն-երգեցիկ հայերենով տարբեր ամսագրերում, թերթերում (այդ թվում և` «Ավանգարդում») հայավայել կերպարներ է հյուսում£ Պատերազմը նրան էլ դարձրեց զինվոր£ Ա. Ծառուկյանի գրիչն այն հզոր զենքներից է, որը մեզ սիրել է տալիս մեր ապրած ժամանակը£ Ժամանակի մեջ ապրող, տառապող, պայքարող մարդուն£ Թող այսուհետ ևս բեղուն լինի իր գրիչը` նվիրումին հավատարիմ£