Ստվերային կառավարությունից էլ դուրս մնաց


Անցյալ շաբաթ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները հաստատել են ստվերային կառավարության կազմը` Սերգեյ Սոբոլևի վարչապետությամբ£ Այնտեղ ընդգրկվել են 3 փոխվարչապետներ` Վլադիմիր Ստրետովիչը, Յուրի Կառմազինը և Օլես Դոնիյը£ Ինչպես և խոստացել էր անձամբ` Տիմոշենկոն այդ կազմում չի ընդգրկվել£ Նրա հետ նաև` իր մեձավոր զինակիցներ Ալեքսանդր Տուռչինովը (նախկին փոխվարչապետ) և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն£ Ս. Սոբոլևի փաստմամբ` ստվերային կամ ընդդիմադիր կոչվող այս կառավարության անդամներից (14 նախարարներից) յուրաքանչյուրի թեկնածությունը քվեարկվել է առանձին¬առանձին. նիստն ու քվեարկությունն էլ տեղի են ունեցել լրագրողների աչքից հեռու£ Իրենց նիստերն այսուհետ նրանք անցկացնելու են Գերագույն Ռադայի շենքում` ամեն հինգշաբթի£ Տիմոշենկոյի 11 թիմակիցներ, փաստորեն, ստվերային նախարարներ են£ Յուլյայի բացակայության պատճառը, երևի վերջերս տարածված այն լուրերի իսկությունն է, որ նա ընտրվել է Ռադայի ԲՅուՏ խմբակցության ղեկավար` պատգամավոր չլինելով հանդերձ£