ՆԱՏՕ¬ն մերժել է ՌԴ խնդրանքը


Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մերժել է Ռուսաստանի առաջարկը` թունաքիմիկատների միջոցով ոչնչացնելու Աֆղանստանի օփիումային կակաչի ցանքերը (հաղորդել է Reuters¬ը)£ Ապատուրայի խոսքերով` «Թալիբան» շարժման պահուստներում օփիումի այնպիսի քանակ կա, որ ցանքերի միանգամյա ոչնչացումն անարդյունավետ կլինի£ Բացի այդ, ՆԱՏՕ¬ն գտնում է, որ Աֆղանստանում նարկոտիկների արտադրության խնդիրը պետք է շատ զգուշորեն լուծել, որպեսզի չհարուցվի տեղաբնակների դժգոհությունը. թմրանյութեր աճեցնելը նրանցից շատերի եկամտի միակ աղբյուրն է£ - Մենք չենք կարող մեզ դնել այն վիճակում, որ աղքատությամբ աշխարհում 2¬րդ երկրում ապրող մարդկանց զրկենք եկամտի միակ աղբյուրից` առանց ինչ¬որ այլընտրանք նրանց առաջարկելու,¬ ասել է ներկայացուցիչը£ Նա Ռուսաստանին խորհուրդ է տվել ավելի ակտիվորեն մասնակցել Աֆղանստանում թալիբների դեմ պայքարի գործողություններին£ ՆԱՏՕ¬ի կարծիքով` հենց թալիբների ղեկավարներն են թմրանյութեր արտադրող լաբորատորիաների կազմակերպիչները, ինչպես նաև հերոին արտահանողները` այդ թվում և Ռուսաստան£ Ի դեպ` թմրանյութերի շրջանառության վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վ. Իվանովը Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել պարտավորություն ստանձնել` ՄԱԿ¬ից մանդատ ստանալով, ոչնչացնել աֆղանական օփիումի դաշտերը£ Նա փաստարկել էր, որ օփիումի չարաշահումից Ռուսաստանում տարեկան մինչև 30 հազար մարդ է մեռնում, իսկ Աֆղանստանում այդ թիվը հասնում է 100 հազարի£ Բացի այդ, ՆԱՏՕ¬ի 40 անդամ-երկրներում ամեն տարի հերոինի չարաշահման զոհ է դառնում 10 հազար մարդ. թիվ, որը 50 անգամ գերազանցում է աֆղանական գործողություններում դաշինիքի կորուստները£