400 հազար դոլար` Ռադայից


Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Ստրետովիչի անկիզելի պահարանից գողացել են 400 հազար դոլար£ Այս մասին տեղեկացրել է ՈՒՆԻԱՆ¬ը£ Ժուռնալիստների հարցին, թե իսկապե՞ս ինքը գողերի զոհն է դարձել, Ստրետովիչը պատասխանել է. - Դրանով թող իրավապահ մարմինները զբաղվեն£ Իսկ երկրի միլիցիան ու դատախազությունը, ընդ որում` նաև Գլխավոր դատախազությունը, հայտարարել են, այդ հարցով իրենց դիմող չի եղել£ Ռադայից «տուժողի» գործընկերներից ոմանք նույնպես ասել են, որ գողության մասին ոչինչ չեն լսել£ Մնում է միայն ենթադրել, թե ինչու աստղաբաշխական այդ գումարի կորստի մասին չի բարձրաձայնում թալանված պատգամավորը£