Հա՞ որ...


ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը դժվարին իրավիճակում է հայտնվել£ Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա մի քանի շաբաթվա ընթացքում երկրի գլխավոր հարկահավաքի ղեկավարած կազմակերպության շենքում տեղադրված ռումբերի մասին կեղծ տեղեկություններն արդեն բավարար էին` այս կառույցի հանդեպ ոչ այնքան ցանկալի հետաքրքրասիրության մեծացման համար£ Ավելին, չարագուշակ ահազանգերը թերևս Խաչատրյանի պաշտոնանկության խնդրի անհրաժեշտության մասին էին վկայում, և առաջին հայացքից մանկական խաղ հիշեցնող խուլիգանությունն ամենայն հավանականությամբ բավական հետաքրքիր վերջաբան է կարծեք թե ունենալու£ Ամանորի առթիվ հարկատուների հաշվին իրականացված մեծամեծ ծախսերի մասին սկանդալային պատմությունը գլխավոր հարկահավաքը թեև ուշացումով, բայց, ըստ երևույթին, չի մարսելու£ Նախ, այս կառույցն այնպիսին է, որի առաջին դեմքերը սովորաբար երկար չեն պաշտոնավարում£ Իսկ տվյալ դեպքում պետության միջոցները սեփական բիզնեսի զարգացմանն ուղղելու նախադեպը դրա հեղինակի հետագա գործունեությունն այս ոլորտում շատ ավելի արագ հարցականի տակ դրեց£ Հետաքրքիր է նաև, որ ամանորյա սկանդալից հետո Գ. Խաչատրյանն ինքը հրաժարական չտվեց` դրանով իսկ մի փոքր էլ երկարաձգելով բարձր պաշտոն ունենալու հնարավորությունը, ինչպես նաև տեղի ունեցածի հանդեպ անտարբերությունը պահպանելով ու դրանով իսկ փորձելով ապացուցել, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել£ ԻՆՉ ԽՈՍՔ, առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի ու մինչև անգամ օրինակելի է թվում£ Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը նպաստել է նաև հարկահավաք կառույցի բնականոն գործունեության վերականգնմանը£ Համենայն դեպս ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ամփոփումները հենց այս պնդման օգտին են խոսում£ Զգալիորեն աճել են ոչ միայն հարկային ու մաքսային մուտքերը, այլ նաև սոցվճարները£ Եվ դատելով հրապարակվող տվյալներից` խոսքն ինչ¬որ խորհրդանշական տոկոսների մասին չէ... Նման իրավիճակն, ինչպես նշեցինք, հրաշալի է, իսկ մի քանի ամիս առաջ մինչև անգամ երանելի կարող էր համարվել£ Մյուս կողմից էլ, սակայն, երկրի գլխավոր հարկահավաքը ոչ ավել - ոչ պակաս հանրապետության Նախագահի «անսպասելի» քննադատությանն է արժանանում... Ինչ կարելի է եզրակացնել տեղի ունեցածից. կառույցը փաստորեն լավ չի աշխատում, իսկ վճարումների արձանագրված աճը երկրի բարձրագույն իշխանությունը գերազանցապես տնտեսական իրավիճակի շտկմամբ է պայմանավորում£ Նման իրավիճակում պաշտոնափոխությունը ոչ միայն հասունացած, այլ նույնիսկ հրատապ կարելի է համարել£ ԱՆԿԱԽ այս ամենից` Պետեկամուտների կոմիտեն դարձյալ բնակչության ուշադրության կենտրոնում է հայտնվել£ Նախօրեին տարածվեց այս կառույցի հայտարարությունը` քաղաքացիների կողմից առաջին եռամսյակում կուտակված ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուսների վճարման գործընթացի մեկնարկի մասին£ Մի քանի բանկերում և փոստային բաժնամունքներում սկսվելիք բաշխումը ավելի հավանական է, որ զուրկ լինի նախկին ակտիվությունից£ Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում գնողունակությունն է զգալիորեն նվազել, այլև տարեվերջյան որոշման հետևանքով, երբ 2,5-3 տոկոսանոց պարգևավճարը 1 տոկոսի հասավ£ Մի քանի օր անց արդեն պարզ կդառնա, թե նշված տարբերությունը որքանով է նվազեցրել մարդկանց կուտակած կտրոնների քանակը, և որքան են դրանք կազմելու սահմանափակված պարգևավճարների պարագայում£ Իսկ համապատասխան եզրակացության հանգել ու միգուցե նոր որոշում կայացնել` հնարավոր կլինի արդեն մի փոքր ավելի ուշ£