Հստակեցումներ` գագաթաժողովից առաջ


Գալիք` ապրիլի 12¬ից 18¬ի շաբաթն աչքի կընկնի աշխարհի համար կարևոր իրադարձությամբ£ Միացյալ Նահանգներում երկուշաբթի օրը կսկսվի միջազգային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը£ Նախատեսվում է, որ այլ հարցերի թվում կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու հայ¬թուրքական հարաբերությունների խնդիրները նույնպես£ Քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ այդ գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն ստիպված կլինեն հստակ պատասխանել` վերջ ի վերջո ստորագրելո՞ւ են հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթուղթ£ Բոլորովին պատահական չէին այս գագաթաժողովին նախորդած քաղաքական անցուդարձերը£ Նախագահ Սարգսյանի այցերը, մասնավրապես, Լոնդոն, վերջերս էլ` Փարիզ, Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության ու այդ դաշտում հարաբերությունների հստակեցման դրսևորումն էին£ Այս իրողությանը Ռուսաստանն, իհարկե, խանդով է վերաբերվում£ Մոսկվան չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ղարաբաղյան հարցում չհաջողվեց առաջ անցնել ԵՀԱԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներից և Մադրիդյան նորացված սկզբունքներին համաձայն լինելու մասին կողմերի հավաստիացումներն առաջինն ինքը ստանար£ Հայաստանն ուշացրեց հիշյալ սկզբունքների վերաբերյալ առաջարկությունները` Փարիզում պնդելով, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ£ Ըստ էության, պաշտոնական Երևանն այդպիսով հստակ բարձրաձայնում էր իր մոտեցումը` ԼՂՀ անկախության ընդունում, հետո միայն` տարածքային խնդիրների քննարկում£ Իսկ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը Գերմանիայում ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, թե Հայաստանը կմասնակցի «Նաբուկո» գազային ծրագրին£ Նկատենք` խոսքն այն նախագծի մասին է, որի իրականացումը թույլ չտալու համար Ռուսաստանն ամեն ինչ անում է£ Եվ այդ պարագայում Նալբանդյանի հիշյալ հայտարարությունը, թերևս, ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախազգուշացում մեր երկրի ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանին առ այն, որ ադրբեջանամետ քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը նույնպես կարող է այլընտրանք ունենալ£ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հակամարտող կողմերը, շախմատային տերմինաբանությամբ ասած, հանգել են պատային դրության£ Մի կողմից` հարցի ուժային լուծումը ոչ մեկին ձեռնտու չէ, ու նաև պարզապես թույլ չի տրվի պատերազմել£ Մյուս կողմից էլ` խնդրի ընդունելի լուծմանն ուղղված քայլը ոչ մեկը չի ուզում առաջինն անել` վստահ չլինելով, որ դիմացինը ևս նույն կերպ կվարվի£ Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էլ իր հերթին է անչափ բարդ ու ներքին հակասություններով լի£ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս գործընթացն ամերիկյան նախաձեռնություն է£ Սակայն նաև պարզ է, որ Թուրքիան մտադիր է ո°չ մերժել, ոչ էլ վավերացնել արձանագրությունները£ Մեծ թվով վերլուծա բաններ կարծում են, թե Անկարան չի շտապելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, և դժվար թե Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի հորդորներով թուրքական իշխանությունները վավերացնեն արձանագրությունները ու բացեն հայ¬թուրքական սահմանը£ Թուրքիայի ներսում են նաև այն խնդիրները, որոնց պատճառով Անկարան կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ£ Այդ երկրի համար մեծ և լրջագույն խնդիր է այսօր սեփական զինված ուժերում տիրող վիճակը. Թուրքիայի ներքին կյանքում լուրջ դերակատարում ունեցող բանակը քաղաքական առումով միատարր չլինելով` որոշակի բարդություններ է ստեղծում£ Ի հավաստումն ասվածի, պետք է հիշատակել «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը մեծ թվով բարձրաստիճան սպաների անդամակցության փաստը£ Վերջերս ազատ արձակվեցին ձերբակալված 40 այդպիսի սպաների միայն մի մասը£ Նրանք կասկածվում էին երկրում խառնաշփոթ առաջացնելու և այդպիսով «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանությունից հեռացնելու ծրագրերին մասնակից լինելու մեջ£ Սակայն ռազմական հեղաշրջում այսօր բանակն ի վիճակի չէ իրականացնել£ Խնդիրն այն է, որ բարձրաստիճան սպաները, գեներալները քեմալականներ են, իսկ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող հրամանատարների շարքերում քիչ չեն նաև այսպես ասած` չափավոր իսլամիստները` իշխող կուսակցության կողմնակիցները£ Եվ ահա, գեներալները վստահ չեն, թե հարկ եղած դեպքում իրենց ենթակաները կկատարեն հեղաշրջում իրականացնելու հրամանները£ Մյուս կողմից էլ, իշխանություններն աշխատում են գոհացնել ծայրահեղ ազգայնական տրամադրություններով առաջնորդվող բարձրաստիճան հրամանատարներին£ Ըստ էության, թերևս, այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետ Էրդողանի հայտարարությունները` Թուրքիայում անօրինական գտնվող` Հայաստանի քաղաքացիներին վտարելու մասին£ Հատկանշականն այն է, որ Էրդողանի այդ հայտարարությունը մեղմելու` նախագահ Գյուլի անհաջող փորձից հետո էլ վարչապետը դարձյալ կրկնել է այն, կարծես աշխարհին ցույց տալու` որ իրենց համար միևնույնն է, թե ինչ կմտածի միջազգային հանրությունն իրենց մասին£ Հատկանշական է նաև Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն առնչվող վերջին տեղեկատվությունը£ Վանի նահանգապետն անցյալ տարվա վերջին դիմել էր կառավարությանը` առաջարկելով թույլատրել եկեղեցում քրիստոնեական հոգևոր արարողություն` պատարագ կատարել£ Կառավարությունը թույլատրել էր, նշվել է օրը` 2010¬ի սեպտեմբերին£ Նահանգապետը նույնիսկ այդ օրվա համար հրավերներ էր ուղարկել Երևան£ Հունվարին հայ¬թուրքական գործընթացի «սառելու» հետևանքով Սուրբ Խաչում պատարագ մատուցելու մտադրությունը կարծես մոռացվել էր£ Եվ ահա, վերջերս նահանգապետը նույն խնդրանքով դարձյալ դիմել է կառավարությանը և ստացել նույն պատասխանը£ Բնականաբար, թարմացրել է նաև Երևան հղած հրավերը£ Այս պատմությունն առաջին հայացքից կարող է անմեղ թվալ£ Բայց բավական է այն դիտարկել, ասենք թե` Էրդողանի հիշյալ հայտարարության համատեքստում և անմիջապես կերևակվի դրանում թաքնված միտումը. ամեն կերպ ցուցադրել Թուրքիայի և թուրքերի առավելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, վերջինիս կախվածությունը Անկարայի կամքից£ Միացյալ Նահանգներում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է նախագահ Օբամայի հանդիպումը Սերժ Սարգսյանի և Էրդողանի հետ£ Միայն ենթադրել կարելի է, թե ինչպիսի ճնշում կգործադրվի ԱՄՆ¬ի կողմից Թուրքիայի վրա` հայ¬թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար£ Այսօր հստակ է` երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղից շարժեքը հնարավոր կլինի միայն ուժային կենտրոններից մեկի կողմից Անկարայի վրա ազդելու միջոցով£ Այդ հնարավորությունն այսօր Վաշինգտոնի ձեռքում է, մանավանդ, դրա համար նպաստավոր պայմանները, կարծես, առկա են£ Առջևում Ապրիլի 24¬ն է, և Թուրքիան խիստ անհանգստացած է ու վախենում է, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհը ձայները մեկ արած` կճանաչեն Հայոց ցեղասպանությունը£ Հստակ է, որ առաջիկա գագաթաժողովում քննարկվող հարցերը նորանոր մարտահրավերներ են պարունակելու և° Թուրքիայի, և° Ադրբեջանի, և° Հայաստանի համար£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ