Հա՞ որ...


 

Ծխախոտի ողջ տեսականին այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է թանկացել: Դեռևս Ամանորի տոներից հետո, երբ պարզ դարձավ, որ տուփերին փակցվող ակցիզային դրոշմանիշների գինը շուրջ 10 դրամով բարձրացել է, ներկրող-արտադրողները 20-50 դրամով թանկացրին տեսականին: Այնպես ստացվեց, որ նախորդ տարեվերջին բավական մեծ քանակությամբ ծխախոտ էր պահեստավորվել, ինչի վկայությունն է թեկուզ այն պարզ իրողությունը, որ «2011 թվական» նշագրված դրոշմաթղթերով սիգարետները միայն օրերս են անհետացել վաճառակետերից:

Ասել է թե` վաճառքում արդեն ընթացիկ տարվա ակցիզներով տեսականին է: Ճիշտ է, արտադրող-ներկրողներն առանձնապես չեն շտապում գնաճի պատճառները հիմնավորել, բայց առանց դրա էլ պարզ է, որ հերթական անգամ 20-50 դրամով ապրանքատեսականին թանկացել է հենց նոր ակցիզներով ծխախոտը վաճառքի հանելու պատճառով: Ստացվում է, որ ակցիզային դրոշմաթղթերի գնի ընդամենը 10 դրամանոց գնաճը մի քանի անգամ ավելի թանկ արժեցավ սպառողների համար: Ծխախոտային ընկերությունները գները բարձրացրին մի դեպքում լուրը լսելուն պես, երկրորդ դեպքում` նոր դրոշմաթղթերով ապրանքը վաճառակետեր առաքելուց առաջ:

Կրկնակի կողոպո´ւտ