Թե չէ` համամասնական-չարամասնական
Ախր հայկական մենթալիտետն ո˜ւր, համամասնության ձգտումն ո՞ւր: Էդ երբ ենք հայերս կարողացել ինչ-որ բան համամասնորեն բաժանել: Միշտ էլ ձգտել ենք մեծամասնությանը տիրանալ: Հիմա ընտրակարգը մեջտեղ ենք գցել ու գոչում ենք «համամասնական», զուտ այն պատճառով, որ մեծամասնություն ձեռք գցելու ուժ չունենք, ուրեմն գոնե ուրիշին դա պետք է թույլ չտանք: