Տիբեթյան ինքնակիզումներ


 

Չինաստանի իշխանությունները մեղադրում են Դալայ-լամային` տիբեթցի վանականներին ինքնահրկիզման հրահրելու համար: Ըստ չինական լրատվամիջոցների հաղորդած տվյալների` նա նույնիսկ քաջալերել է նրանց` գնահատելով արարքի համարձակությունը:

Չինաստանի համաժողովրդական քաղաքական-խորհրդակցական համաժողովի 5-րդ նստաշրջանի ներկայացուցիչ Չժաո Ցիչժենը հայտարարել է, որ նախքան դժբախտ միջադեպը` ինչ-որ մեկը նախապես իմացել է դրանց կատարվելու վայրն ու ժամը: Այնտեղ նույնիսկ փրակարարների աշխատանքը խոչընդոտելու փորձեր են եղել: Նա նաև մեղադրել է Դալայ-լամային` հրապարակայնորեն վանականների արարքն արդարացնելու մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարին Չինաստանի Սիչուան նահանգում ինքնահրկիզման միջոցով վանականներն իրենց դժգոհությունն էին արտահայտել` պահանջելով Տիբեթի անկախություն և Դալայ-լամայի վերադարձի իրավունք: Թեև անցյալ տարվա ընթացքում ինքնահրկիզման է դիմել շուրջ 16 տիբեթցի, Չինաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Տիբեթում վանականների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված քայլեր են իրականացվում: