ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԽԻԹԱՐՈՒՄ ԵՆ


 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն օրերս հայտարարեց, թե համաշխարհային առևտրի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայաստանյան հյուրանոցային ապրանքանիշերով` համարելով դրանք համաշխարհային չափանիշներին համապատասխան: Թե հատկապես ո՞ր ընկերություններն են հետաքրքրվել` նախարարի տեղակալը չի նշում: Չենք ուզում կասկածի տակ առնել պաշտոնյայի հայտարարությունը, սակայն Հայաստանում հյուրանոցների չափազանց բարձր գներից բողոքում են շատ զբոսաշրջիկներ: Ավելին, պնդումներ կան, որ հյուրանոցների գները խոչընդոտում են զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը: Գներից զատ` այսօր շատերին մտահոգում է նաև սպասարկման որակը: Խոսելով տարբեր ընկերությունների հետաքրքրությունների մասին` առաջին հերթին պիտի հոգ տանել, որ մեզ մոտ կարգավորվի «աստղային» համակարգը, հյուրանոցների կարգերը որոշվեն ոչ թե քմահաճորեն, այլ` օբյեկտիվորեն, 2-3 աստղանի հյուրանոցներն իրենց չհռչակեն հինգաստղանի և գները չբխեցնեն այդ աստղերի չափորոշիչներից, որոնք մեզ մոտ, բնականաբար, չկան: