Միամիտ մտքեր


 

* Կինը ձանձրանում է, բայց ինքը չի ձանձրացնում:

*Ամուսինը կնոջ զարդն է, բայց կինը նոր զարդեր է պահանջում:

*Կինն ազատագրվեց տղամարդուց, մնաց տղամարդն ազատագրվի կնոջից:

*Դժգոհ կինը միայն իրենից է գոհ:

*Կինն ամուսնու դատիարակչուհին է, ամուսինը` կնոջ դաստիարակը:

*Կինը արկածային վեպ է, ինչքան կարդաս, այնքան չես հասկանա:

*Կինը շատ կանացի պիտի լինի, որ չհամարվի տղամարդ կին:

*Կանայք էլ կան` ոչ լսում են, ոչ լռում:

*Զարմանալի չէ, որ հակառակ սեռերը հակառակ են իրար:

*Նրա սերը եսասիրությունից այն կողմ չի անցնում:

*Շատ կանանց համար թերին է անթերի: