ԵԹԵ ՃԻՇՏ Է 


 

Ըստ որոշ աղբյուրների` վերջապես Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ կայացրել է առաջադրման մասին որոշումը: Նրա առաջադրումը հաստատվելու դեպքում նոր խառնաշփոթ կարող է առաջանալ քաղաքական դաշտում, որովհետև ՀՅԴ-ն համաձայնել էր սեփական թեկնածու չառաջադրել` եթե ԲՀԿ-ի թեկնածու դառնար Վարդան Օսկանյանը: Ընկեր դաշնակցականները, հավանաբար, կմտածեն թեկնածու առաջադրելու մասին: ՀԱԿ-ը ևս լուրջ մտորումների առջև կկանգնի, որովհետև արդեն բացառվում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը. առաջին նախագահը չի թաքցրել իր համակրանքը Ծառուկյանի հանդեպ: ՀԱԿ-ում հիմա արդեն կարող են նոր խմորումներ տեղի ունենալ և քաղաքական այս ուժի մի թևը գուցեև թեկնածուի մասին մտածի:

Իսկ դեկտեմբերի 21-ին հրավիրվող «Հանրապետություն» կուսակցության համագումարն էլ կարող է առաջադրել Արամ Զ. Սարգսյանի թեկնածությունը...