Գեղեցկության թագուհին` «կենդանի վահան» 


 

Այն էլ` ավազակներին իր մարմնով պաշտպանող: Ավելին, նրանց զինվորականներին կրակող:

Մեքսիկայի «Սինալոա նահանգի միսս-2012» տիտղոսակիր, 22-ամյա Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը զոհվել է` Մոկորիտո քաղաքում ելուզակների և զինվորականների փոխհրաձգության ժամանակ: Երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էնրիկե Տաբոադի հավաստմամբ` փորձագետներն աղջկա ձեռքերին վառոդի հետքեր են հայտնաբերել (հաղորդել է Noticieros TelevisΖ-ն): Ասել է թե` ամենայն հավանականությամբ` գեղեցկուհին կրակել է «Կալաշնիկով» ավտոմատից: Իհարկե` զինվորականների վրա:

Նախկինում հաղորդվել էր, որ Մարիա Սուսանան թմրավաճառների հետ գտնվել է նույն ավտոմեքենայում և զենքը ձեռքին դուրս է եկել միայն փոխհրաձգության թեժանալու պահին: Ու երբ զոհվել է զինվորականների կրակոցներից, կողքին գտել են AK-47-ը:

Արդեն նախկին «Միսս-2012»-ը գնդակահարվել է հայրենի Գուամմուչիլ քաղաքից ոչ հեռու:

Տեղի իշխանությունները, սակայն, հակված չեն` վերոնշյալ վարկածով բավարարվել և քննարկում են մեկ այլ տեսակետ. որ ավազակները պատսպարվել են աղջկա թիկունքում` նրան որպես «կենդանի վահան» օգտագործելով: Մինչդեռ շրջանառվում է և այն տարբերակը, որ փոխհրաձգությունից հետո ճողոպրած հրոսակների ղեկավար Օրսո Իվան Գաստելումի հետ Մարիա Սուսանան սերտ հարաբերություններ է ունեցել: