ԳՆԵՐԻ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄ


Մեր ունեցած տեղեկություններով, մայրաքաղաքի սուպերմարկետների ցանցերի սեփականատերերն օրերս պայմանավորվել են, որ դեկտեմբերի 15-ից հետո աշխատեն համագործակցելով և գնային աճի միասնական սանդղակներ սահմանեն: Այսպես, լավատեղյակների պնդմամբ` թանկանալու են ալյուրը, ձուն, կարագը, ինչպես նաև ոգելից խմիչքները: Արդեն իսկ թանկացել են կոնֆետները, Հայաստանում արտադրվող կոլաներն ու պեպսիները: Եթե հաշվի առնենք նաև դոլարի համարժեքի բարձրացումը, ապա կստացվի, որ Հայաստանում առաջիկա օրերին գնաճը կկազմի 20-25 տոկոս: Մինչդեռ ողջ աշխարհում Ամանորի տոներին գներն իջնում են...