ԱՐՄԱՎԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է


Ինչպես նկատում ենք, «Արմավիա» ազգային փոխադրողի վիճակն օրավուր բարդանում է: Լինելով ամենաթանկը և ամենաանհարմարավետը բոլոր ավիափոխադրողների մեջ, հիմա էլ ընկերությունը սկսել է վաճառել իր ինքնաթիռները և գնել առավել էժանները: Ուրեմն, ընկերության ֆինանսական դրությունը վատթարացել է: Ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, Միխայիլ Բաղդասարովն օրավուր կրճատում է ընկերության ծախսերը, նվազագույնի հասցնում սպասարկման մեջ մտնող մի շարք ծառայություններ: Չի բացառվում, որ մոտ ապագայում նա անգամ հրաժարվի ընկերությունից, որովհետև այսօր շատերն այլևս չեն կամենում օգտվել «Արմավիա»¬ի ծառայություն ներից` ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնեցնելով օլիգարխին...